Friday, May 30, 2014

Ես կարող եմ

Ողջույն ես Արփի Սահակյանն եմ, 11 տարեկան, 6-2 դասարան: Ինձ շատ է դուր գալիս աշխատել համակարգիչներով: Ընդհանրպես, ինձ մեր դպրոցի առօրիան դուր է գալիս՝բնության հետ շփում,նեթբուքներով աշխատել,ճամբարներ, ճամփորդություններ,եռօրյա,հնգորյա... մի խոսքով ինձ դուր է գալիս այս առօրյան՝մեր առօրյան: Կցանականայի, որ մեր ճամբորդությունները ավելի շատ լինեն, վրանային, ճամփորդություններ կցանկանաի, որ լինեն:

Ուսունական բլոգ

Կարողանում եմ իմ մտքերը շարադրել բլոգումս,ազատ գրել այն ինչ ինձ հանձնարարված է կամ ես եմ ուզում: Նյութեր տեղադրել,ստուգել թե որ երկրներից են մտնում իմ բլոգ, որ կայքերում են տեսել իմ բլոգը և տեսնելուց հետո մտել և նայել իմ բլոգը:

Մայրենի լեզու

Կարողանում եմ վերլուծել տարբեր պատմվածքներ կամ նամակներ.
Օր.՝ Չարլի Չապլինի նամակ դստերը և ֆրենսիս Սքոթ Ֆիցջերլանդի նամակ դստերը: Ես կարողանում եմ գրել պատմություններ.
Օր.՝Սովորեք կանոնները որպեսզի իմանաք ինչպես դրանք ճիշտ խաղտել... (Դեռ առաջին մասն է պատրաստ):

English

You can see here.


Մաթեմատիկա

Լուծել տարբեր տրամաբանական խնդիրներ,տրամաբանական վաժություններ լուծել, տրամաբանական խաղեր խաղալ և այլն...


Բնագիտություն

Խաղեր պատրաստել, նյութեր (Power Point) պատաստել:

Հայրենագիտություն  (Պատմություն)

ճամփորդել,պատմել երկրի, պատերազմներ մասին:

Աշխարհագրություն

Ճանաչել,ուսումնասիրել,հետազոտել, քարտեզտեզի օգնությամբ գտնել մեր ճանհապարը, որով մենք պետք է ճանհապարհորդենք... և այլն...

Ֆիզկուլտուրա

Կարողանում եմ ֆալեյբոլ խաղալ և թենիս, բայց ընտրությունս բասկետբոլ է...Ի՞նչու...Որովհետև ես չգիտեմ խաղալ բասկետբոլ և պետք է սովորեմ:

Երաժշտություն

Երգել, նվագել... 

Ընտրությամբ գործունեություն

Կինո-ֆոտո. Կարողանում եմ լուսանկարել տարբեր տեսակի լուսանկարներ և լուսանկարել վիդիոներ:

I can

Hello!! I am Arpi Sahakyan. I’m eleven years old. I live in Yerevan. I go to <<Mkhitar Sebastatsi>> educoplex. I am in sixth grade. I love my school, because  i've been here from 1 month .l. My school is my second home, my favorite place where I like to spend my time. My hobby is taking pictures. I like  to take pictures with my friends. I go to a club where they teach how to take photos and shoot movies. My hobby is watching films. I love scary and funny films. I watch films in my computer. I like cartoons, films, pictures. I like my school, my friends, my hobby, my good memories. I know a lot of computer programs which I  use in version .I can read,write,translate in English. And the most important thing is that I can understand the language. I dream to go to different countries. http://arpimarkosyan.blogspot.com/. Thise is my blog . Here you can see my translations andprojects in english.










Monday, May 19, 2014

Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել (Մաս 1)

Կար մի աղջնակ նա չգիտեր ոչ մի կանոն և նա տանից չեր կյարող դուրս գալ, որովհետև նա չեր կարողանա ճիշտ անել ինչ-որ  բան և նրա վրա կծիծաղեին: Աղջկա անունը Լիաննա էր. Նա կանաչ ու խոշոր աչքեր ուներ, երկար ու շեկ մազեր` նա շատ գեղեցիկ աղջիկ էր: Նա շատ էր սիրում բակում խաղալ, բայց ավելի սիրում էր հետարքիր ու արկածային գրքեր կարդալ նաև երաժշտություն լսել էր սիրում: Բացի կանոններից նա ամեն ինչ գիտեր: Ահա նա 6 տարեկան էր դառնում ու պետք է գնար դպրոց և նա ամաչում էր, որովհետև նա չգիտեր դպրոցի կանոնները, և եթե ուզենար դրանք ճիշտ խաղտել նա չեր կարողանա: Ահա դպրոց գնալու ժամանկն էր և նրա դպրոցը փողոցի մյուս կողմում էր:Մայրը գործի պետք է գնար հայրը ամբողջ գիշեր չեր քնում և աշխատում էր, իսկ նա ստիպված էր միայնակ գնալ.

-Մայրիկ ախր ես ոչ մի կանոն չգիտեմ չեմ կարող փողոց անցնել:
-Կարող ես կարո~ղ... գնա արագացրու, քանի դեռ չես ուշացել:
-Լավ մամ կաշխատեմ ոչ,մի կանոն չխախտել ցտեսություն սիրում եմ քեզ:


Աղջիկը մտախոհ քայլում էր և հանկարծ նկատեց, որ փողոցի մոտ է: Նա պետք է անցներ փողոցը, բայց նա չգիտեր և երբ վառվեց կարմիր լույսը նա վազելով անցավ և ընկավ մեքենայի տակ:  Մեքենայի վարորդի անունը Էմիլ էր նա 28 տարեկան էր և շատ լավ էր վարում և շատ դանդաղ: Այդ տղան շատ բարեհամբույր էր և սիրալիր, բարի և ընկերասեր նրա մասին հետագայում անպայման կպատմեմ:

(Էմիլի կողմից)

Ես շտապ զանգահարեցի  հիվանդանոց.
-Ալո՞ շտապոգնությունից է:
-Այո, ի՞նչ է պատահել:
-Շտապեք մի փոքրիկ աղջնակ մեքենայի տակ  է ընկել, 5-6 տարեկան, կանաչ ու խոշոր աչքերով, երկար ու շեկ մազերով:






Sunday, May 4, 2014