Saturday, November 8, 2014

Ես լռում եմ, ծովն է խոսում








 Հոգիս հենց այս վայրկյանին նման է կատաղած ծովի, բայց ուրախ, կատաղած ծով է հոգիս: Հոգիս ուզում է քնել, կարծես հանդա՜րտ ծով լինի, խաղա՜ղ...Գի՞տեք` ինչ եմ զգում, կարծես մեջս հարյուր հոգի լինի...Անդադար կարող եմ ծիծաղել, կարծես գժվել եմ, չեմ հասկանում` ինչ է կատարվում շուրջս, կարծես ալիքվող ծով լինեմ, որն ուզում է փրկել իր աշխարհը...Գիտե՛մ, կհարցնեք` ումի՞ց, իսկ ես կասեմ` ովքեր խորտակվում են իմ մեջ: Զգում եմ… Կարծես արև է շողում վրաս, ու ես փայլուն ծովի եմ նմանվում:Գի՞տեք, երբ ուրախ եմ լինում, նմանվում եմ «Ծիծաղող» ծովի, երբ ծովի մի ալիքը` չլմփ, հետո մյուսը` չմմփ, ինչ հաճելի է պատկերացնել, երբ ծովի  վրա ես նստած, տաք է, ոչ թե ցուրտ` ինչպես հիմա, ու հոգիս չի մրսում….Չգիտես ինչու` կարծում եմ, թե հոգուս խորքում թաքնված մի հրեշ, ուզում է գոռալ ու ճչալ, … և շուտով, նա կանի այդ, կանի, հավատացե՜ք.. Ու ես նման կլինեմ հավերժական կատաղած ծովի: Գի՞տեք` ես էդ հրեշին սիրում եմ,ինչպես ծովը իր մեջ խորտակվողներին է սիրում, այդպես էլ ես էդ հրեշին եմ սիրում...Չե՝մ ատում, ատել չի կարելի, պետք է սիրե՜լ, ինչպես ծովը, ծովը բոլորին սիրում է...Այդ հրեշը, կատաղած է...նաև ինձ վրա, բայց ես հանդարտ զրուցում եմ նրա հետ. ես չէ, հոգիս... կարծես կրկին ալեկոծվող ծով լինեմ …  Հենց այս պահին իմ հոգին փորձում է նրան սովորեցնել, թե ինչպես բարի լինել, խորամանկ, ես ինձ խորհրդավոր ծով եմ զգում:Գի՞տեք, ուրախ եմ...Հա-հա, շա՜տ ուրախ եմ ու կրկին նման եմ ծիծաղող ծովի, երբ մի ալիքը` չլմփ, հետո մյուսը` կրկի՛ն չլմփ...Չէ որ ես զգում եմ` իմ ներսում ինչ է կատարվում, ես ազնիվ եմ ինքս իմ հոգու հետ,Ու ծովի մոտել է նույնը. եթե նա ազնիվ է իր հետ, նա տեսնում է` իր ներսում քանի ձուկ է լողում ու ինչպես է լողում, ու նա երջանիկ է դառնում...Իմ հոգին թույլ է տալիս ինձ կարդալ ամեն ինչ, ինչ գրված է իմ մեջ, կարծես ես էլ եմ դարձել թափանցիկ ու բաց կապույտ: Մի գաղտնիք կա հոգուս մասին...Իմ հոգին եղանակի օգնությամբ է առաջնորդվում. եթե ցուրտ է, ուրեմն հոգիս ջղայն ծովի նման մեղմածուփ է... Եթե շոգ է, ուրախ ծովի է նման, եթե գարուն է, ապա գուցե կարոտող ծովի եմ նմանվում,որ կարոտում է իր մեջ խորտակվող լողորդներին:Ճիշտն ասած` հոգումս միշտ եղել է ու կմնա՛ ծիծաղ,ծիծաղ,ծիծաղ... ես երջանիկ ծով եմ… որը զեփյուռի օգնությամբ միշտ մեղմ ծփում է...


Սպասում եմ ձեր կարծիքներին:










2 comments: