Հիշում եմ. Արցախում էինք: Մի քանի տարի առաջ էր` Շուշիում: Հյուրանոցում
էինք մնում, քանդրտված, պատերից պլոկված էր ներկը: Ամբողջ գիշեր չէի քնել, մի աղջկա վրա
դուրս էր տվել, վախեցել էի: Խավարասերի պատճառով էր: Ես նայեցի ժամին. առավոտ ժամը չորսն անց կես էր:
Դուրս եկա սենյակից, տեսա` ընկեր Նարեն էնտեղ էր ու հենված էր երկաթներին, մոտեցա, իր պես հենվեցի երկաթներին ու հայացքս հառեցի երկինք: Դեռ արեւը չէր բարձրացել, երկինքը մի քիչ մթագնած էր: Ու ըներ Նարեն ասաց «Սիրում եմ Լուսաբացը» , ես առանց մտածելու վրա բերեցի «Իսկ ես` գիշերը ու Լուսինը»: ՈՒ հենց լույսը բացվեց, ընկեր Նարեն ասաց « Իսկ դու հեչ տեսե՞լ ես լուսաբացը», «Չէ, առաջին անգամ է»,-ասացի ես: Էնքան սիրուն էր երկինքը` դենղագազարավուն ու վարդագույնակապտավուն երկի՜նքը, էնքան նուրբ էր, ու մեղմ քամին շոյեց, ու ես ստիպված էի լռել, լռել ու չխոսել, որ ապրեմ, որ չմոռանամ: « Ես փոշմանեցի, Լուսաբացը ավելի սիրուն է»,-ասացի ես, ընկեր Նարեն ժպտաց ու մենք նայեցինք լուսաբացին: Կարոտում եմ լուսաբացը, իմ առաջին Լուսաբացը:

No comments:
Post a Comment