Saturday, May 7, 2016

Խարույկը արդեն հոգնել էր....

Այսօր վերադարձանք իմ շա՜տ սպասված ճամբարից: Այրուձիից: Առաջին անգամ էի լինում էնտեղ ու հետաքրքրությունից ներսս տակն ու վրա էր լինում: Ինձ հետաքրքիր էր, ի՞նչպիսի վայր է, ի՞նչպիսի մարդիկ, ի՞նչ տնկաներ են ու ի՞նչ ձիեր:

Ամեն ինչ ավելի քան լավ էր, շա՜տ լավ: Քեռի Գագիկը մեզ շատ բերահամբույր ընդունեց: Ցույց տվեց թե որտեղ ենք քնելու: Բոլորը տեղավորեցին իրենց իրերը:
Երկար ճանապարհից հոգնած որոշել էինք խաղալ, բայց կանչեցին նախաճաշ անելու (դա մեզ ի օգուտ ): ՈՒտելիքը մարսելուց հետո, Քեռի Գագիկը մեզ տարավ ձիերի հետ ծանոթանալու / իրենց պատմություններին, անուններին, արտաքինին, տեսակներին/: Նա 2 ձի հանեց դուրս և հերթով բոլորին օգնեց , որ նստեն ձիերին: Հերթով քշեցին, ու թեքվեցինք ձիարշավարանի ուղիղ կողքի այգին: Ճոճվեցինք, խաղացինք մինչ քեռի Գագիկը կրակ վառեց: Խարույկի մոտ նստած էր ընկեր Նելին ինչպես միշտ իր անբաժան կիթառի հետ, նվագում էր մեզ համար ու մենք երգում էինք, օրօրվում ու ես նայում է ամպերին մտածելով`ինչ հեռու են նրանք, բայց կար ժամանակ, որ մոտ էին թվում: Մի քիչ երգելուց հետո ստամոքսներս մարսեց կերածը ու ընկեր Գոհարը մեզ մոտեցավ նրբերշիկներով, իսկ քեռի Գագիկը մեզ բերեց շշեր որոնց վրա ամրացնելով նրբրշիկները խորովեցինք, դրեցինք հացի մեջ և կերանք:
Խարույկը արդեն հոգնել էր, մո՜ւթ գիշեր էր, բայց ոչ-ոք չէր ուզում քնել: Մենք ուղեվորվեցինք դեպի խոհանոց մեր բոլորի համերգը շաունակեցինք այնտեղ, երբլսվեցի հարգելի Ստեփանի «Հայ-բույ-բույը»:Դե էլ, ո՞նց եք պակերացնում համերգը թեժանում էր: Բայց ընկեր Նելին փախել էր: Ո՞ւ ր էր ոչ մեկ չգիտեր: Րոպեներ անց պարզվեց ,որ ընկեր Նելին 18-րդ երազն էր տեսնում: Մի փոքր պարելուց հետո նստեցինք ու սկսեցինք տարբեր խաղեր խաղալ: Որից հետո բնականաբար բոլորս քնել էինք: հազիվ էինք կանգնում: Դե ձեզ բարի գիշեր ասելով, գնացինք մեր տնակներ:



No comments:

Post a Comment