Ես այսօր ինքնուրույն փորձեցի պատրաստել խմորեղեն, ու ստացվեց: Բայց դրանից առաջ քչփորում էի խոհարարական կայքեր, փնտրում, թե ինչ կարելի է պատրաստել, որ հետաքրքիր լինի, որ մայրիկիս բաղադրատոմսերի մեջ չլինի: Ասում են, թե իմ պատրաստ բլիթները համեղ են ստացվել:Իսկ հիմա ես գնում եմ ցուցահանդես՝ՆՓԱԿ: Ես հաղթել եմ լուսանկարչական մրցույթում և հաղթել եմ, այնեղ նաև իմ նկարած նկարներից մեկն է լինելու:
Ուզո՞ւմ եք՝ դուք էլ փորձե՛ք:
Բաղադրություն
2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գ (1 տուփ) կաթնաշոռ
1 տուփ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
2 թեյի գդալ քացախ
2 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ
Ձուն և շաքարավազը հարել հետո ավելացնել կաթնաշոռը, հետո՝ թթվասերը, սոդան, քացախը և վերջում խառնել ալյուրը: Խմորը լավ հունցել, որ պինդ չլինի և գնդիկներ չմնան: Հետո խմորը բաժանել գնդիկների և դրանց վրա կամ շաքարավազ, կամ կոկոսի փոշի, կամ շաքարի փոշի, կամ քնջութ ավելացնել (եթե ուզում եք, կարող եք բոլորը միասին լցնել): Թխել եմ ջեռոցում, տատիկի օգնությամբ:
Համե՜ղ էր, դուք նույնպես փորձեք և ինձ ասեք ա՞րդյոք համեղ ստացվեց:

No comments:
Post a Comment