Երեկ մի քանի հոգով տեղափոխվեցինք մուլտերի աշխարհ: Ես, Նարեն ու Արմենը օպերայի մոտ մեր տեղեկատվական գլխարկներն ու թերթիկներն էինք բաժանում, պատմում մեր ու դպրոցի մասին, իսկ ընկեր Անահիտը, ընկեր Լուսինեն ու ընկեր Արմինեն մեզ նկարում էին: Մենք մի ժամ շուտ էինք գնացել համերգ, որ բաժանեինք թերթիկներն ու գլխարկները այնտեղ զբոսնող և համերգ եկող մարդկանց ու չուշանայինք համերգից: Ուղիղ 1 ժամ բաժանեցինք... Ասեմ նաև, որ բոլոր մարդիկ բարեհամբույր լսում էին մեզ ու ասում, որ անպայման կայցելեն մեր դպրոց: Բաժանելու ընթացքում մի փոթորիկ, կայծակ սկսեց։ Նույնիսկ լույսերը մեզնից փախան։ Դե, իհարկե մենք վազելով ներս էինք մտել, որ չընկնենք անձրևի տակ:Բայց դու մի ասա, որ 10 րոպե հետո համ լույսերը անձրևից փախած հետ եկան, համ անձրևը կտրվեց: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ այդ օրը: Մենք նկարվեցինք մի մուլտհերոսի հետ (նկարը ինձ մոտ չէ)։ Նա այնտեղ երեխաների հետ էր խաղում, իսկ մենք նրան տվեցինք մեր տեղեկատվական թերթիկներից մեկը: Քանի համերգը չէր սկսվել, մենք տեղեկացնում էինք՝ ճանապարհին, քայլելիս, նստած թե կանգնած, միևնույն է:
Համերգը հետքրքիր էր։ Վերևում կար մի մեծ էկրան, վրան՝ համերգի գովազդ։ Դե, մենք դրան ուշադրություն դեռ չէինք դարձնում: Եկավ նվագախումբը, տեղավորվեց, իսկ հետո սկսեց նվագել, և դու մի ասա՝ էդ մեծ էկրանը դարձավ հեռուստացույց, ու մենք նայեցինք զանազան մուլտֆիլմեր.. Իհարկե, նվագախմբի օգնությամբ:

No comments:
Post a Comment