Կողբի ճամբարը իմ առաջին վրանային ճամբարն էր: Ես չէի պատկերացնում՝ ինչպես կանցնի այս ճամբարը, անհանգստանում էի։
Բայց բավականին հետաքրքիր ու լավ անցավ: Ես ձեռք բերեցի լիքը ընկերներ, որոնց թվում էր նաև Նարեկը` ընկեր Վանուհու քրոջ տղան: Նա սովորել է մեր դպրոցում և բոլորին բարևում էր, ասում էր.«Կարոտել եմ մեր դպրոցին, ընկերներիս,ուսուցչուհիներիս, ուզում եմ վերադառնալ մեր դպրոց»: Այնտեղ իմ տարիքի մարդ համարյա թե չկար. բոլորը 13-18 տարեկան էին, բայց ի՞նչ կապ ունի. ընկերությունը մնում է ընկերություն... Ունեցա մի նոր մաեստրո՝ ընկեր Նելլին: Գիշերները նստում էինք խարույկի մոտ, Նելլին նվագում էր, իսկ մենք երգում։ Իսկ 2-րդ օրը Հռիփսիմեն, Սոնան ու Հրայրը ունեցան համերգ` իրական ու տրամադրությամբ լի համերգ: Իսկ էն Թընգլը, Ստեֆնին, պուպուշ կատուներ էին։ Ստեֆնին քնկոտ էր ու իմ վրա քնելը շատ դուր էր գալիս նրան, մանավանդ վերջին օրը: Այնտեղ բոլորը բարեհամբույր էին, շփվող ու ընկերասեր: Ետ գալուց ես տեսա լուսատիտիկ, որ երբեք չէի տեսել և դա ևս հայտնագործություն էր:

No comments:
Post a Comment