Sunday, July 13, 2014

Օր 4 ու 5













Է~հ, բարևելու ժամանակ էլ չկա. պետք է շտապեմ Ղազանչեցոց եկեղեցի: Ղազանչեցոց եկեղեցում հանդիպեցինք ուսուցչուհիներին` իրենց խմբերով, ու սկսեցինք վոտնատակ տալ Շուշին։ Քայլեցինք-քայլեցինք, գնացինք հասանք Ջդրդուզ, էնտեղ նստեցինք, մաքուր օդին պիցա կերանք, հյութ ըմպեցինք, հետո ետ եկանք, մի փոքրիկ այգում նստեցինք, սպասեցինք ավտոբուսին, որ գա, գնանք «անձրևանոցների» մոտ, բայց մինչև ավտոբուսը կգար.... Հարսանիք էինք նկատել. թռանք հասանք, հարսանքի մեքենաների ճանապարհները փակեցինք, մարդա 1000 դրամ ստացանք։ Հետո եկավ ավտոբուսը, նստեցինք ու գնացինք անձրևանոցների մոտ։ Հասանք էնտեղ, որտեղ մեքենան էլ չէր կարող անցնել, իջանք մեքնայից ու երկար քայլեցինք: Վայելելով բնությունը` հասանք անձրևանոցներին` մամռոտ մի քար, որին ոչ թե անձրևանոց կասեի, այլ թրջանոց, որովհետև էնտեղից հեղեղ էր թափվում։ Դե, մեզ էլ հո գիտեք. գժերի  նման մտանք, լողացանք, դուրս եկանք, մրսեցինք, հիվանդացանք։ Եկանք Ղազանչեցոց եկեղեցու մոտ ու գնացինք «մեր տները» ու քնեցինք...


Արդեն ժամը 8:30 է։ Վեր կենանք, հաց ուտենք ու  գնանք դեպի Երևան... Կառանձնացնեմ ընդամենը երկու կանգառ` Խնձորեսկն ու ճոճվող կամուրջը  և Քարահունջը:

Խնձորեսկի ճոճվող կամուրջին հասնելու համար շատ փորձություններով անցա ես. հիմա ոտքերս վերքերի մեջ կորած են, իսկ ձեռքիս բութ մատի եղունգը մի փոքր ջարդվել է։ Բայց ինձ շատ է հետաքրքրում այդ կամուրջը, պետք է ամեն փորձություն հաղթահարեմ, որ հասնեմ ուզածիս: Երկար ճանհապարհ քայլելուց հետո հասանք ճոճվող կամուրջին: Սկզբից էնքան վախենալու չեր, իսկ հետո երբ անցանք վրայով, էնքա՛ն բարձր էր թվում ու մի պուճուր վախենալու… Բայց անցա, դա էլ հաղթահարեցի:

Քարահունջում ծանոթացանք Զորաց քարերի հետ:
-Ի՞սկ ինչու հենց Զորաց քարեր:
-Որովհետև քարերը ունեն մեծ զորություն, աստվածային։ Հի՛ն ժամանակներում նրանցով որոշել են ժամը, դրանք եղել են աստղերը ուսումնասիրելու գործիքներ,հեռադիտակ:

Մի փոքր Աշոտը ներկայացրեց էդ տեղի մասին ու շարժվեցինք դեպի Երևան:

No comments:

Post a Comment