ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ
(Ժողովրդական ավանդություն)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները
Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:
Ինձ շատ է դուր գալիս լիալուսինը, որովհետև այն բարձրացնում է իմ տրամադրությունը և ինձ էներգիա պարգևում: Երբ ես իմ էներգիան վատնում եմ ինչ-որ բաների վրա, ես երեկոյան ետ եմ ստանում իմ էներգիան լիալուսնի շնորհիվ: Օրինակ՝ ինձ համար շատ հաճելի է նայել լիալուսնին ոչ թե երբ նա երկնքում է և իր շուրջը շրջան կառուցած ամպեր չկան այլ ընդհակառակը ինձ դուր է գալիս, երբ ամպերի մեջտեղում է լինում լիալուսինը , ամպերը պատկերներ են ստանում…. Ինձ հաճելի է լինում դիտել…
No comments:
Post a Comment