Saturday, September 20, 2014

Սաթ քար

Ես այսօր <<Քննում էի>> իմ քարերի տուփը և գտա 4 քար, որոնք ես տարիներ առաջ թաքցրել էի: Ահա այսօր ես գտա նրանց... Իրականում նրանք շատ նման են սաթ քարի տեսակին այդ իսկ պատճառով ես որոշեցի տեղեկություն հավաքել սաթ քարի մասին և ներկայացնել ձեզ:


.....Սաթ քարի բուժիչ հատկությունները.....

- Մոտեցրեք մատները քարին, գրեթե հպեք իրար։ 
- Կենտրոնացրեք զգայարանները քարի ուղղությամբ, իսկ հետո փակեք աչքերը։
-Եթե զգաք մատներին փոխանցվող հաճելի ջերմություն, ապա դա «ձեր քարն է:

 Սաթաթթվի փոշին խմում են ջրի հետ դիսբակտերիոզի, ստամոքսի խանգարման, թունավորման, սրտանոթային, շնչառական ուղիների, ինֆեկցիոն և ալերգիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի, դիաթեզի դեպքում։

Սաթից ստանում, նաև եթերային յուղ` վաճառվում է դեղատներում։ Ունի հականեխիչ, հակավարակային, վերքամոքիչ հատկություն։ Լավ է լուծվում բուսական յուղի մեջ, չի լուծվում ջրի մեջ։

Սաթի եթերային յուղն ունի մաշկի բջիջները վերականգնող, երիտասարդացնող հատկություն, բուժում և հարթեցնում է վերքերը, մաշկի վնասվածքները, կապտուկները, պառկելախոցը, այրվածքը։ 

Բուժիչ նպատակներով օգտագործվող սաթը չի կարելի տեղադրել արծաթի մեջ, խորհուրդ է տրվում պղինձը։ Սաթը կարգավորում է ճնշումը։

 Շագանակագեղձի և վահանագեղձի հիվանդությունների դեպքում ամրացրեք սաթի թիթեղները հիվանդ մասին, գլխացավի դեպքում` քունքերին, աչքերի հոգնածությունը կանցնի, եթե 10-15 րոպե զգուշորեն մերսեք կոպերը, աչքերի եզրային մաշկը` ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ։

Սաթի էներգիան ուժեղանում է մարդու էներգետիկ դաշտը, ցրում զգացմունքային և հոգեբանական սթրեսը, սակայն, ոչ միշտ է խորհուրդ տրվում, որ քարը հպվի մարմնին։ Շփումը քարի հետ պետք է լինի երկարատև, սակայն ոչ անընդհատ։

Սաթը չեզոքացնում է բացասական էներգիայի տատանումները և նպաստում տարածքի ներդաշնակությանը։ Երբեք մի պահեք քարերը մութ, փակ տեղում։

Իջեցրեք սաթը ջրի մեջ կամ խմեք դրանից պատրաստված բաժակում մի քանի ժամ մնացած ջուրը։ Հատկապես օգտակար է տարեց մարդկանց. մաքրում է անոթները, կանխարգելում սրտի հիվանդությունները, ամրացնում նյարդային համակարգը։ Սաթի մի փոքր բեկոր պահեք սրտի վրայի գրպանում։

Երեխային ատամ հանելու շրջանում խորհուրդ է տրվում,կրծել սաթից պատրաստված իր։



Սաթը պարունակում է  նյութափոխանակության համար անհրաժեշտ բազմաթիվ միկրոէլեմենտներ, այն չեզոքացնում է նաև օրգանիզմում առկա տոքսիկների ազդեցությունը:
Երկմտող մարդկանց խորհուրդ է տրվում սաթ կրել, քանի որ այն բարձրացնում է վճռականությունը և համարձակությունը:







No comments:

Post a Comment