Wednesday, October 15, 2014

Չգիտեմ ինչո՞ւ, բայց ուզում եմ ասել...


Չգիտեմ ում եմ դիմում, բայց ուզում եմ խոսել, ցանկություն հայտնել, խնդրել....
Կուզեի խնդրել կամ ցանկանալ՝չգիտեմ... Բայց կուզեի, որ անապահով ընտանիքները փոքրինչ բարեկեցիկ ապրեն, հիվանդ փոքրիկները առողջանան, ու թող աշխարում ոչ մի ծնող չտխրի, թող բոլորը ուրախ լինեն, նոր մտքերով լի ու երջանիկ: Ու թող երբ նոր տարին մեզ մոտենա ու եթե կա ձմեռ պապիկ թող նրա սպիտակ մորուքը վերածվի ձյան փոքրիկ ու նուրբ փաթիլների, որոնք երկնքից կթափվեն և բոլորի տներից կլսվեն <<Ու՜ռա ձյունա գալիս մամ, պապ եկեք, տեսեք>> :Թող բոլորը բարի լինեն ու չչարանան աշխարհի հանդեպ,թող միշտ խաղաղ լինեն մտքով, սրտով ու հոգով բայց խաղաղ: Այն մարդիկ ովքեր քնկոտ են, ծույլ նրանք թող դառնան ուժեղ, գործունյա,առույգ, ու գնահատող:Այն մարդիկ ովքեր լացում են ու դառնացնում են իրենց կյանքը այդ մարդկանց դարձրեք  երջանիկ կարծես փայլող արև…. Թող, որ մարդիկ չսպասեն երջանկությանը, հաջողությանը թող այդ ամենը հենց իրենք ստեղծեն: Թող, որ մարդիկ իրենց մտքի ստեղծականությունը օգտագործեն, անեն այն ինչ ուզում են անել… Թող ստեղծական լինեն...Թող ոչ մեկ ոչ մեկին չսպանի, թող բոլորը լինեն ընկերասեր, իսկ հարկ եղած դեպքում մեր աշխարհը զարգացած է, հարկավոր չէ սպանել... Թող այս խաղաղ աշխարհում, բոլորը լինեն հոգատար... Ի՞նչ կապ ունի ում հանդեպ...Եղեք բարի բոլորի հանդեպ բարի և սիրող….Ու իմացեք մարդիկ լավություն անելը վատ բան չի, մի օր դուք ձեր բարությոնը ետ կստանաքԹող աշխարհում միշտ խաղաղություն տիրի,բերրիություն,սիրերգություն,օրհնություն: Լավ վերջաբան է չէ՞, կրթահամալիրի հիմնից եմ վերցրել:

No comments:

Post a Comment