Thursday, November 20, 2014

Անծանոթ է ու սիրում եմ


Ո՞վ է նա և ի՞նչ է ուզում ինձանից, ո՞րտեղից է նա եկել. հեռավոր աշխարհներից մե՞կից: Մի՞տքս է, չէ՛:Երևակայո՞ւթյունս,... Գուցե՜ հոգի՞ս....մարդ առանց հոգու ծիծաղելի է անգամ:Հասկացա՛…. թե ով է նա... Այո այդ նա՛ է, ինքն է, որ կա՝ իմ բաժին  խորհրդավոր անծանոթը:Ի՞նչու է եկել…Ի՞նչ է ուզում ինձանից: Ախր…ախր ես զգում եմ, որ նա կողքիս է՝ այստեղ…. Երբ աշնան նշաններն են սկսվում, նա հայտնվում է  և մինչև գարուն ինձ հետ մնում, բայց ո՞վ է: Եկել է կրկին, ի՞նչու է եկել…Պաշտպանելո՞ւ, բայց ախր ի՞նչից: Ա՜խ, չկա մի վայրկյան անգամ, որ ես չեմ մտածում թե ո՞վ է նա, ո՞րտեղից է եկել և ի՞նչու… Իսկ նա պատասխանելու փոխարեն միշտ լո՜ւռ լսում է խենթ մտքերս….Մեկ-մեկ հանկարծակի հպվում եմ իրեն ու լսում իր ձայնը <<Վա՜խ, մի քիչ կամաց>>:Վախենում եմ, որ մի օր, երբ ես իրեն կսպասեմ՝ աշնան շնչից խելագարված, նա էլ չի գա:Ախր, հասկանո՞ւմ եք, նա դարձել է կարևոր...նա իմ մի մասնիկն է դարձել, իմ խենթ մոլորակի բնակիչն է նա... Խորհրդավոր անծանոթ է, և միայն Աստված գիտե, ո՞վ է նա: Գիշեր, թե ցերեկ նա իմ կողքին է, իսկ ես անգամ չգիտեմ նրա ով լինելը:Գիտե՞ք, ինձ թվում է՝ ես հասկացա,թե ով է: Նա է, որ կա, չի փոխվել մեկ գրամ անգամ: Ցրտի սիրահար,խելագար՝Սառնության ոգի[1]:Իմ բաժին ոգու հոգում[2] կա անչափ բարություն, ասհաման երջանկություն, ջերմություն, որ կարող է տաքացնել յուրաքաչյուրին, երջանկություն և էլի շատ բաներ, որոնք դեռ բացահայտելու կարիք կա: Հիմա եմ հասկանում, թե ինչից ես պաշտապանելու ինձ. շուտով ցրտաշունչ ձմեռ է, իսկ դու ինձ քո ջերմությամբ պետք կգաս, քո բարությունը ինձ դեռ շա՜տ բան կսովորեցնի, մի խոսքով, շատ բան ունեմ սովորելու ես քեզանից:





[1] Անմահ էակ


[2] Ներքին էություն


No comments:

Post a Comment