1.Արեգը մտավ իմ սենյակ.
_Աիդ, մի բան ասե՞մ:
_Ասա:
_Ինչի՞են մեծերը հիմար կատակներ անում ու ծիծաղում դրանց վրա:
_Բայց ծիծաղելի կատակներ էլ են լինում, Արեգ:
_Գիտեմ, ես նկատի ունեմ հիմար մեծերին:
2._Որ մեծանամ, բանակ եմ գնալու, նկարիչ եմ դառնալու ու երկնքի գիտնական, որ վերջապես իմանամ՝ ինչ ա կատարվում տիեզերքում:
Երկար ժամանակ մեքենայի մեջ լուռ էր, ինչ-որ մտքի վրա կենտրոնացած:
_Աիդ, գիտե՞ս ինչ էի մտածում:
_Ի՞նչ:
_Ոնց անեմ, որ էս մեքենան առանց բենզինի ու առանց գազի աշխատի: Ախր դրանց վրա շատ ենք փող ծախսում:
_Եվ...
_Ոնց որ մի բան մտածել եմ, բայց լրիվ չեմ գտել: Հըլը էլի պիտի շատ մտածեմ:
3._Աիդա, ես մեր Երևանի տիկնիկայինները չեմ հավանում:
Քիչ հետո.-Այդ, որ մեծանամ, գիտե՞ս՝ ինչ եմ դառնալու: Տիկնիկային նայող. ես գրեմ, ես ասեմ՝ ինչ անեն, ես նայեմ:
_Ռեժիսոր ես ուզում լինել:
_Հա, որ սովորեցնեմ՝ ոնց անեն:
_Բա չե՞ս ուզում խաղալ:
_Ի՜, բա ոնց նայեմ:
-Ա՛յդ, էս էլ ռեզիշորի աթոռն եմ սարքել:
_Այդ, ես տիկնիկային թատրոն եմ ունենալու, բայց ոչ թե մեծերի այլ փոքրերի համար: Մեծերի համարը հետաքրքիր չի:
_Այդ, ինձ մազի սպիտակ ներկ կտա՞ս, մազերս ներկեմ, ասեմ ես պապիկ եմ: Բոլորը կզարմանան՝ էս ի՜նչ պուճուր պապի ա: Ես էլ մտքիս մեջ կծիծաղեմ:
Անձրևափոսի մոտ զգուշացնում է.
_Աիդա, էս ցեխալճից զգույշ, հանկարծ ոտքդ կչմփա մեջը ու դու կդառնաս ցեխալճի պառավ:
4.Արեգի պատմություններից
-Աիդա, իմացի, մանդարինի վրայի էս սպիտակները հագուստ են, որ չմրսեն: Բա ո՜նց: Կողքի թելերն էլ խզբզոց են, ով կարդաց-կարդաց: _Մեր տունը 11 համարն, չէ՞: Բա ինչից ա, որ երկու հատ մեկերը իրար կողք են դնում, լինում ա 11, իսկ երկու փայտիկ կամ ուրիշ բան են դնում, լինում ա երկուս:
_ Աիդա, էսօր ես 31 գդալ ճաշ եմ կերել:Մնացածը մնաց: Տիկին Նունեին ասելու եմ, որ ամեն երեխին 31 գդալից ավել ճաշ չլցնի: Մնացածը ափսոս չի՞: Է՜... ափսոս է, տիկին Նունեն ինձ կլսի, գիտե՞ս:
_Բարակը երկար է, հաստը՝ կարճ: Հաստինը բարակի մեջ տեղ չի անի, եթե բարակը երկար չլինի: Տես, ռեզինը թելի մեջ ո՞նց կտեղավորվի, եթե թելը երկար չլինի:
5.Լեգոներով կամուրջ էր պատրաստում, անընդհատ փլվում էր.
_Էս ի՜նչ ընկակամուրջ ա:Փուչիկներից ու ոզնիներից էինք խոսում.
_ինչ լավ ա, չէ՞, որ ես փշավոր չեմ, թե չէ կյանքս տխուր կանցներ:
_ Ի՞նչ ես էդպես լուրջ մտածում:
_Մտածում եմ՝ որ մեծանամ ինչ սարք ստեղծեմ, որ ոչ մեկը դեռ չի ստեղծել:
6.Մեր այգում՝ ծառի տակ զրուցում ենք.
_Աիդա, ասե՞մ, ծառն ում է սիրում:_Ո՞ւմ:
_5 հոգու՝ մարդուն, հողին, իր նման ծառին, ջրին, հողին... չէ՝ վեց. մեկ էլ մեղվին ա սիրում, որ օգնում ա իրան, որ մրգեր ունենա,,, Ես կարծում եմ՝ մեղր էլ մեղվին ա սիրում, որ իրան մեղր ա դարձնում... ծաղկի փոշուց:
Ես անտառի անունը դեղին դրեցի:
Պապը սենյակն է նորոգում: Արեգն ուշադիր հետևում է, մեկ-մեկ էլ օգնում:
_Տուն սարքել եմ սովորում, որ մեծանամ, չվառվող աստղի վրա տուն սարքեմ: Գիտե՞ս՝ էդ աստղի անունը ի՞նչ եմ դրել (Արեգը սիրում է անուններ դնել)... Թարս, որովհետև ինքը չի վառվում:
Անձրևից հետո բակի գլաքարերը սառն էին: Արեգը մի քար վերցրեց, որ դնի սեղանի թղթին:
_Քարերը սառն են, որովհետև իրենց ոչ ոք չի սիրում: ՀԻմա էս քարին ես կսիրեմ, ու ինքը կտաքանա:
Քարը մի քիչ պահեց բռի մեջ, լուռ, հետո ասաց.
_Տեսա՞ր, քարը տաքացավ:
6.Ես սարդերի ընկերն եմ ու շատ վատ ա, որ սարդերը չեն խոսում: Իրենք ամեն ինչ գիտեն իրենց մասին, իսկ ես՝ ոչ մի բան չգիտեմ: Ու իրանք էլ չեն կարողանում պատմել, որ իմանամ:
Արեգը երկար ժամանակ կռացած ինչ-որ բան էր անում: Ողղվեց ու ասաց.
_Վա՜յ, խելքս խառնվեց:
Ապակիով խաղում էր: Քիչ հետո՝ Այդ, էս ապակին ոնց որ մեծադիտակ լինի:
Օրը սառն էր ու անձրևոտ:
_Այդ, որ մեծանամ ծառի շոր եմ հորինելու:
7. Արեգը պլաստիլինով խաղում է:
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:
8.Արեգը պլաստիլինով խաղում է:
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:
9.Արեգին կարտեր եմ առել, խաղալ ենք սովորում՝ 1-ը 1-ին է տանում, 2-ը երկուսին ու այդպես շարունակ: Խաղալիս այնպես ստացվեց, որ իր աղջիկը (dama) աղջիկ տարավ:
_Ի՜, Ա՜յդ, սխալ ա, աղջիկը տղա պիտի տանի: Երեկոն ամպոտ էր, լուսինը հաճախ էր ծածկվում ամպերով: Արեգը երգ էր հորինում, որ լուսինը դուրս գա ամպերի տակից: Լուսինը չէր երևում:
_Իմ կարծիքով՝ լուսնին ինչ-որ բան ա եղել, լուսնի հետ ինչ-որ բան էն չի:
_Ինչի՞ ա էդպես:
_Ուրեմն՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:
(Որտեղ էր լսե՜լ: Ի՞նչ իմանամ):
10.Արեգի վերջին մտքերից
-Աիդա, պատկերացնո՞ւմ ես, ես էնքան փոքր լինեի, որ մամայիս փորիկի մեջ լինեի, ու իմ ծնունդը փորիկի մեջ անեինք: ես մենակ կլինեի (կարճ դադար), ծնունդի տորթը մենակ կուտեի (կարճ դադար) խոզի պես:
No comments:
Post a Comment