Հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում ճախրելիս, հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում թիթեռների կողքին և վերջապես թռչել կարող ես ոչ միայն թևերով: Իմ մեջ կա թիթեռ:
Ես և նա, վաղուց ենք ծանոթ, շա՜տ անգամներ ենք զրուցել: Բայց նորից պետք է՝ քայլել իմ ներսով, այցելել <<Հին>> ընկերոջը, ճախրել նրա հետ, զրուցել: Բայց այցելելուց առաջ ձեզ կպատմեմ ընկերոջս մասին: Նա ինչպես բոլոր իր ընկերները ճախրել շատ են սիրում, ծաղիկների հոտը նույնպես, ու գիտե՞ք սուտ է… սուտ է, որ թիթեռը ապրում է մեկ օր, ուղակի թիթեռին լավ է խնամք է պետք: Այդ էակը ինձ հետ և տխրում է, և ջղայնանում, ուրախանում է,երջանկանում: Երբ ես երջանիկ եմ նա արագ արագ թևերը թափ է տալիս ու արտասվում է (ուրախությունից, բնականաբար):Երբ տխուր եմ կամ ջղայն, նրա թևերը կարծես թոշնում են և հետո դրանք վերականգնելը շա՜տ բարդ է:
No comments:
Post a Comment