Tuesday, October 6, 2015

Գիտեմ՝ չգնաց․.. ասաց, որ կգա

Ու էլի անձրև։ Կաթիլները դանդաղ կաթկթում էին ջրափոսերի մեջ, բայց տերևները դեռ թափվել չէին ուզում։ Կաթ-կաթ, իսկ հետո․․․ հետո ի՞նչ եղավ անձրևին։ Գիտեմ՝ չգնաց։ Ասաց, որ կգա։
Ես դրսում եմ նստած, անձրևը` կողքիս։ Ու լսվում է ձայնը, որ արդեն հարազատ է։  Կաթ-կաթ, հետո ավելի ուժեղ, ուժեղից`  հեղեղ։ Իմ անձրևը, հա, հե՛նց իմը։ Իմ սիրելին, անկրկնելին, իմը, ուղղակի իմը։ Ես լսում էի նրա ճչյունը։ Տեսնում` ինչպես է քամին աղերսում, բացատրում, որ եկել է իր ժամանակը, որ պիտի գա, հաղթահարի, թափվի երկնքից թեկուզև վախով։
 Ես ինձ երկնքում էի զգում, նրա կողքին, ձեռքը բռնած։ Ու էլի ուժեղացավ՝  վախն էր։ Երկնքից հեղեղ էր թափվում, ասես վազում էր, փախչում մեկից, կամ  վազում մեկի ետևից։ Ու մարդիկ, որ դեռ տուն չէին հասել վազում էին՝ անձրևանոցներով։ Անձրևը դադարեց։ Բայց մարդիկ դեռ բռնած ման էին գալիս
 Մտքերս դեռ կա՜ն ու հավերժ կլինեն։ Ես սիրում եմ անձրևը։ Տեսնես էլ ե՞րբ կգա, երբ կպատի հոգիս, մտքերս։  

No comments:

Post a Comment