Ես եմ՝ քո անմահությունը։ Անմահությունը։ Ես եմ։
Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Այնքան գեղեցիկ է երկինքը այսօր։
Ես ուղղակի նստած էի դրսում, իսկ քամին քայլում էր ներսովս, քշում դեպի վեր-վար։ Ես ուզում էի, որ բաց թողնի ինձ, բայց չէր թողնում՝ փորձելով հասկացնել ոչինչը։ Նա բարձրացնում էր ինձ վեր։ Դեպի աստղերը։ Դեպի լուսինը։ Ու էլի։ Ես եմ, չե՞ս կարոտել ինձ, մոռացել էի՞ր։
Իսկ քամին․․․ավելի կատաղորեն էր ինձ տանում դեպի աստղերը։ Աչքերս փակվեցին, և ամեն ինչ չքացավ։ Միայն ես էի, ես ու աստղերը։ Ու աստղերը խոսել գիտեն։ Նրանք ճանաչում էին ինձ։ Աղերսում էին, որ չհեռանամ։ Հենց այն աստղերը... Մաքրեցին ինձ երկրի երեսից՝ սովորեցնելով սիրել մարդկանց և այն վայրը, որտեղ ապրում եմ։ Աստղերը... Անմեղ դարձրին ինձ և որ սովորեցրին ապրել։ Իսկ ես չեմ էլ վախենում անմահություն կոչվածից։ Երկինքը, քամին, աստղերը։ Նրանք խոստացան ու էլ չեն լքի ինձ։ Ես գիտեմ սիրել այն, ինչ կա... նաև աշխարհի վրա։
No comments:
Post a Comment