Wednesday, December 17, 2014

Թռչել...

Ես խոշորացույց չունե՛մ,  ուղակի չեմ օգտագործում:Բարձրանալ տանիք  կամ դուրս գալ պատհժգամբ: Պատհժգամբից մարդիկ չեն մեծանում այլ, փոքրանում են, տանիքից ավելի՜ են փոքրանում և ինձ մնում է մեկ տարբերակ՝թռչել քաղաքի վրայով:Միտքս ինձ տվեց խոշորացույցը, երևակայությունս ինձ տվեց հնարավորություն և թռչելու և տեսնելու մե՜ծ քաղաքը, որը հույսերով ու ուրախությամբ լիքն է: Իմ տեսած այն բանը ուղակի կարծես հրաշք լիներ, բայց աստված գիտի թե ինչ էր իմ տեսածը: Ինչոր  բան էր, ոչնչի նման,կյանքիս մեջ նման բան տեսած չկաի:Ճիշտ է չգիտեմ ինչ էր, բայց խորհրդավոր էր, գույներով լիքը, ուրախությամբ ու հույսերով պատված էր, խինդ ու ծիծաղ կար և արդյո՞ք դա մե՛ր քաղաքն էր: Երբ ավելի վերև եմ թռչում ամեն ինչ պարզ է դառնում ինձ համար՝ մեր քաղաքը մե՜ծ, շա՜տ մեծ՝աչք է, աչք, որի մեջ հազարավոր ուրիշ աչքեր կան, գույնզգույն աչքեր: Ամեն մի գույն իր հույսն ու ուրախություններ արտահայտում: Վարկյան առ վարկյան աչքերը շատանում էին, այնքան պարզ ու ջինջ էին այդ աչքերը: Այնքան պարզ, որ արտացոլվում էր, ամեն մի մարդու քայլը,նոր ծնված աչքերի լացը և դրանից բխող ծիծաղը: Ինքսել մտա այդ աչքի մեջ, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է դրա մասին թող մնա հետո: 

No comments:

Post a Comment