Tuesday, September 1, 2015

Զգացողությունները մեծ էին, երազանքները` ավելի

Ամառ: Արձակուրդներ: Չէի ուզում դպրոց գնալ: Չէի ուզում:

 Արձակուրդները հետարքիքիր էին: Մեղրձոր ու ճամբար: Հետաքրքրություն: Նոր մարդիկ: Կապը դեռ կա: Սիրեցինք իրար: Կապվեցինք իրար հետ: Խարույկ: Երգեր: Հաճելի: Բայց էլի դասեր: Գրքեր: Հաճելի գրքեր: Ամառը հաճելի էր: Մյուսներից լավն էր: Ուրիշ էր: Հաճելի էր: Մարդիկ էին ուրիշ: Ջուր չկար: Բայց քայլում էինք: Բոլորով չէ: Զգացողությունները մեծ էին: Երազանքները ավելի: Բայց կատարվեցին: Եկանք Երևան: Բան չկար անելու: Դաս էի ուզում: Կարոտել էի բոլորին: Դպրոցից:  Կարոտել եմ բոլորին: Ճամբարից: Հետո գյուղ: Բարեկամներ: Չմնացի: Գնացի ու եկա: Հավեսս չհանեցի: Չհասցրեցի: Բայց հավես էր: Այգի ունենք: Հաճելի էր նստել: Բայց էլ չկա˜: Ես էլ էնտեղ չեմ: Հաճելի մթնոլորտ էր: Բայց դեռ կհասցնեմ: Կգնամ: Էլի եմ ուզում: Ամառը թող գա: Գա ու չգնա: Հասցրել եմ: Կարոտել եմ: 3 ամիս ևս: Չնայած` չէ: Դաս եմ ուզում: Ամառը լավն է: Աշունը` խոհերով: 

1 comment:

  1. Կեցցես, պայծա՜՜՜ռս... Ուղղիր - Երազանքները՝ ավելի: Հաճելի - ճ-ով: Չնայած՝ չէ: Աշունը՝ խոհերով:

    ReplyDelete