Saturday, August 1, 2015

Երազել երկար ժամանակ, իսկ հետո հատիկ առ հատիկ կատարել դրանք


Մեղրաձոր: Հաճելի միջավայր: Նոր մարդիկ: Խաղեր: Իսկական ընկերություն: Ինչի՞ց, որոշվեցի՞, ասեմ.
Հասկացա ընկերությունը ինչ բան է, երբ տեսա իսկական ընկերների: Մեկս մյուսին օգնում էինք: Ու միշտ նայում դիմացներս: Հաճելի միջավայր: Երեկոյան ժամերին հատկապես: Խարույկ: Երգեր: Երգում էին բոլորը:





Ընկերներ: Նոր: Ընկերներ: Զրուցակից ու Հաճելի մարդիկ գտա`Եղեգնաձորցիները: Ամենաակտիվ ու ամենահյուրընկալ մարդիկ ճամբարում: Ամեն մեկը յուրահատկություն ուներ ու մի տեսակ բարությու~ն հասկանում ե՞ք: Բոլորը լավ էին տրամադրված:






Երազանքիս իրականցում: Անթիվ երազանքներ: Արդեն կատարված: Մեղրաձորում կատարվեց երազանքներիս ուղի 5%ը: Գիշերով գնացինք անտառ: Արջերց անվախ, գայլերից հեռու: Դաշտից մինչև վերև. դեպի երկինք հասանք` աստղերով լի ու հաճելի: Զգացողություններս տպավորություններիս հետ  համնկնող են: Կյանքով լի, սիրով լի ու հաճելի:

















































































































No comments:

Post a Comment