25.04.2014 Մայրենի առաջադրանք, Տնային հանձնարարություն... (HomeWork)
Կարդում և պատմել եք սովորում <<Ընկուզենին>>առակը և գրավոր կատարում եք առաջադրանքները (առակի վերջում գտնվող):
Ընկուզենին
Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
- Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:
Առաջադրանքներ
1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.
ա) ընկուզենու նկատմամբ,
Փնթ-Փնթան,Գերաշնորհ,Դժգոհ,Մեծամիտ:
բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ
Խաղաղ,Բարեջան,Պտղատու:
2. Ընկուզենուն՝
• մեղադրիր.
Մեղադրում եմ նրան, որվհետև նա չպետք է գոռոզաար ու ասեր, ես չպետք է այստեղ ցցվեմ ու անցող դարձողները վրասել չնայեն...Այդպեսել է սխալ աշխարում միայն քեզ տեսնել չի կարելի:
• արդարացրու.
Մի կողմիցել նա արդար է վարվում, որովհետև նա ուզոմ է իրեն ցույց տալ, նա ուզում է, որ իրենով զմայլվեն,հիանան ես վստահեմ, որ նա ուզում էր ասել՝ Տեսեք ես գեղեցիկ եմ, ես ընկույզներ ունեմ իմ գլխին, ես պտատու եմ սիրեք ինձ:
• բնութագրիր:
Չեմ կարող:
3. Լրացրու թերի միտքը.
Առակն այն մարդկանց մասին է, որոնք գոռոզ են, եսասեր ու օվքեր միայն իրենց են տեսնում ու շւրջը չեն նայում օրինակ բերեմ այսպիսի մի բան՝ Աղբը նետում են ու չեն նկատում, բայց վնասը հետո իրենց է հասնում:
4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:
Սխալներ ունենում են , բոլորը, բայց երբեք ուշ չէ, դրնաք ուղելու համար:
5. Այլ վերնագիր գրիր առակի համար:
Գոռոզը, Անշունչ թե առարկա,միևնույն է գոռոզ լինում են:
No comments:
Post a Comment