Տե՜ր իմ, տեր պարգևատու, ինքնաբուն
բարի, բոլորին տիրող հավասարապես, միայն արարիչ դու ամեն ինչի...
Անդադար ուղեղումս պտտվում են Նինայի տողերը։
Ներկայացման օրը, երբ նստած թատրոնի փափուկ բարձերին, մեկս մյուսին
ստուգում էինք, որ տեսնեինք՝ հո բացթողում չունենք, ամենքս ամենքիս հետ մի բառ, մի
տող ասում էինք։