Friday, January 27, 2017

Զգացողություն, որ չի դադարի գործել

Մենք մարդիկ ենք. Մարդիկ։ Մենք նման ենք մեր շուրջը պտտվող գույներին․ մեզ նույն կերպ են դիմում, բայց ամենքս մի բանի տեր մարդ ենք, ամենքս մի հետաքրքրությունով ու մի ուրիշ սրտով ու հոգով մարդիկ ենք։

Այս հոդվածում ուզում եմ ձեզ հետ խոսել մարդու ու իրական հատկություններից մեկի մասին․ Սովորել։
Ես՝ որպես մարդ, կարող եմ ասել, որ սիրում եմ սովորել՝ ինքնուրույն, դպրոցից դուրս։
Պահեր են գալիս, երբ ես հասկանում եմ, որ իմ ունեցած գիտելիքները ինձ չեն բավականացնում կամ ես ավելիին եմ ձգտում․․․ Եւ ոչ թե նրա համար, որ ես ուրիշներից վեր ելնեմ․․․ այլ, որպեսզի ես կարողանամ հասնել մյուսներին և ձեռք մեկնեմ։ Ինքս սովորել եմ համացանցի օգնությամբ՝ մեր օրյա ամենամեծ հայտնագործություններից է։ Սովորել եմ, ողբորս օգնությամբ։
Երբ ինձ ինչ-որ բան հետաքրքրիր է լինում, ինչո՞ւ չսովորեմ, իսկ ով է բռնել ձեռքիցս։ Համցանցը կա, գուգլը կա, հեռախոսը դե միշտ օգնության կհասնի, էլ ի՞նչ է պետք։
Եղբայրս սովորեցրել է ինչպես կայք կարելի է սարքել, համացանցը իր տարբերակներով ևս օգնել է (Օրինակ։ Իմ բլոգ, Ավագ դպրոցի ենթակայքի տարբերակ):
Մեզ մոտ միշտ եղել է սովորելու հատկությունը, որը ոչ մի պահ չի դադարում գործել մեր ուղեղում, սրտում ու հոգում։ Մենք ամեն քայլի, ամեն նախագծի մեջ սովորելու մի մազ ենք գտնում ու կպցնում մեր գլխին մինչև այն դժվարությամբ կսպիտակի, բայց միևնույն ժամանակ չի մոռացվի։ Սովորում ենք ամենքից ու ամեն պահ։ Ապրում ենք սովորելով, իրար կողքի ու իրար վեր բարձրացնելով։
Մարդիկ կան ում թվում է թե բավարարում է գիտելիքը, բայց ո՛չ․․․ նրանք դեռ սովորել են ուզում և սովորում են՝ առանց զգալու։
Իսկ ի՞նչ, երբևէ փորձել եք զվարճանալով փորձել սովորել․․․ եթե պատասխանեք ոչ, ապա չարաչար կսխալվեք, որովհետև անցյալ 2 շաբաթները, որ նվիրված էր մեզ՝ սովորողներիս  և ուսուցիչներին դա մեզ ուղղակի չէր տրված, դա մեզ տրված էր, որպեսզի սովորենք զվարճանալ և ուսումնասիրել։
Բայց կարծում եմ, որ երբեք պետք չէ մեկին ստիպել սովորել այն ինչ իրեն չի հետաքրքրում, որովհետև եթե մի բան մարդուն դուր չի գալիս, նա դա արդեն չի սովորի։ Իհարկե՛ պետք է սովորել, բայց այն ինչ քեզ հետաքրքրում է։ Իսկ գուցե կա մեկը, ով ուզում է սովորել մի լեզու, որի մասին ոչ ոք գաղափար անգամ չունի կամ գուցե այդ լեզուն ընդհանրապես։ Մենք ինքներս կարող ենք տալ հնարավորություն սովորելու ցնորք, սովորելու մարդու պատկերացումները և գուցե դա մեզ ինչ-որ կերպ պետք գա ապագայում, հայտնվի մեկը, որ գիտի այն ինչ գիտես դու,և դա քեզ թեկուզ ուրախացնի։
Սովորելը հենց դրա համար է ՝ ուրախանալու։ Ուրախացեք և ուրախացրեք դիմացիններին։

No comments:

Post a Comment