«Պարաշփոթ-խառնաշփոթ» նախագիծ
Նախագծի հեղինակներ- Շուշան Ադամյան, Արփի Սահակյան
Նախագծի վայրը- Փոքր դահլիճ
Նախագծի մասնակիցներ- Արևելյան (նոր դպրոց) դպրոց-պարտեզի 1-2 դասարանցիներ
Մասնակիցների քանակը- 10-15 հոգի
Տևողությունը- 1 շաբաթ ( 23.01.2017-27.01.2017)
Պարապմունքների տևողությունը- 45 րոպեից- 1,30 ժամ (Իհարկե ընդմիջումով)
Նկարագրություն- Նախագիծը իրենից ներկայացնում է մեր կրտսեր ընկերներին պարերի ուսուցում և հայկական ժողովրդական պարերի ծագման իմացություն։
Մենք 1-2 դասարանցիների հետ կսովորենք մի քանի ժողովրդական պարեր և կիմանանք, թե որտեղից են ծագել այդ պարերը, իսկ հետագայում թատրոնի/ներկայացման տեսքով կներկայանանք։ Պարերը կնտրենք կրտսեր դպրոցի սովորողների հետ, կիմանանք թե որտեղից են ծագել այդ պարերը, այնուհետև կսովորենք պարել դրանք։
Նախագծի նպատակը- Նպատակներից մեկը համագործակցությունն է մեր կրտսեր ընկերների հետ, ինքնակրթությունը, գրական թատրոնի հետ ծանոթացումը, հայկական առասպելների ու պարերի ծագման կիրթ իմացումը, պարերի իմացումը, գիտելիքի նոր ձեռքբերումը։
No comments:
Post a Comment