Արև: Շոգ: Նորից սկսվեց: Տոթ է: էլ չեմ դիմանում: Զովացուցիչ ըմպելիքը հաստատ կփրկի: Թե չէ՞:Չէ... էլ չեմ ուզում: Փոշմանել ե՞մ: Հա' Չեմ վախենում ասելուց: Ես վախկոտ չեմ: Չէ˜:
Զանգ եկավ -Ուրե՞ս, արի դուրս գնանք զբոսնենք եղանակը լավն է- ընկերուհիս էր: Ի՞նչ ասեմ: Տհաճ զգացողություն: Չգիտեմ ինչ անել: Ով եմ ե՞ս: Մոռացա': Չէ ես, ե'ս եմ: Ես անջատեցի հեռախոսը: Բազմոց: Բազմոցի վրա ես: Պառկել եմ: Շոգ է: Արդեն ցուրտ: Պատուհան-հայլի: Մեջը`ես: Անձրև է գալիս: Կրկին զանգ: Ուսուցչուհիս է: Պատասխանե՞մ թե՞ չէ: Պատասխանեցի: Կարոտել եմ: -Ողջույն շուտով գնում ենք ճամբար կգա՞ս: Վրաններ: Շոգ: Ավելի խառնվեցի: -Իսկ ո՞ւր ենք գնում- 2 րոպե լռություն: Հետո խոսեց: -Կգաս թե՞ ոչ: Հիմա ի՞նչ: Ի՞նչ անեմ ես: Հավես խումբ կլինի: Իսկ եթե չէ՞: Կապ չունի: Չեմ ուզում: Թե գնա՞մ`չգիտեմ: Էլի: Տակնուվրա եղա: Որերորդ անգամ արդեն: Բաղնիք: Ջուր: Ձեռքեր: Դեմք: Հովացա˜: Չէ: Էլի շոգ է: Նամակ գրեցի ուսուցչուհուս «Այո գալու եմ»: Ուսապարկ: Մեջը շորեր: Իսկ եթե չգնա՞մ: Չէ:Կգնամ: Վախկոտ չեմ:
Վախկոտ չես, բայց լավ խառն ես... շատ անմիջական էր ու անկեղծ... Ապրես:
ReplyDeleteՇնորհակալ եմ ընկեր Հասմիկ ջան:
Delete