Այսօր... այսօր... հենց այսօր էր այն օրը` ոչ հասարակ հինգշաբթին: Մի խումբ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանցիներով գնացինք Ս. Երրորդություն եկեղեցի` Տեր Զենոնի հետ հանդիպման: Մեդիակենտրոնում մեզ միացավ տիար Բլեյանը: Էնքան հաճելի բան կար Տեր Հոր մեջ, երևի հենց էն պատճառով, որ Տեր Հայր էր: Զրուցում էինք տաբեր թեմաների շուրջ: Մեզ՝ սեբաստացիներիս, հետաքրքիր էր նրան լսելը: Իջանք նկուղային հարկ, մութ էր ու հանկարծ... լույսը ճըտ միացավ, հաճելի զգացողություն էր: Էլի խոսեցինք, իսկ վերջում որոշվեց, որ հետո, էլի խումբ-խումբ հավաքվենք ու էլի գանք Տեր Զենոնի մոտ: Փորձենք միասին Ավետարան կարդալ, լսենք ու սովորենք:
Մեջբերում:
«Քրիստոնեությունը կրոն չի, այն պիտի ապրելակերպ դառնա քեզ համար»
No comments:
Post a Comment