Էլի... էլի ու էլի անընդմեջ: Էլի ես եմ, էլի դու դիմացս, կանգնած նայում ես ինձ, բաժանվում անվերջ մասերի ու կառչում երկնքից, իսկ ես անվերջ նայում եմ քեզ, քեզ: Դու հեքիաթ ես, թափվող երկնքից, դու հեքիաթ ես, ում ոչ բոլորն են սիրում, դու հեքիաթ ես, ում սպասում են , բոլոր նրանք ովքեր երազանք ունեն, ովքեր հավատում են հրաշքին, ու ԵՍ, ես որ հավատում եմ, քո կամքի ուժին:
Ես վստահ էի, վստահ, որ դու առանց մտածելու, որ մարդիկ ատում են քեզ կգաիր, կգաիր ու կժպտաիր, ինչքան էլ հոգումտ թախիծ կլիներ: Ես էլի, էլի դրսում կանգնած` Սառում եմ կառչած աստղերից, բայց ես չեմ դադարում նայել քո, ՔՈ հեքիաթին, չէ ո՞ր դա դու ես ստեղծել, չէ ո՞ր դա դու ես հորինել: Այնքան եմ ուզում, ուզում փաղչել, կառչել քեզնից: Ուզում եմ որ գրկես ինձ, որ խաղաս ինձ հետ: Ես վազում եմ, խենթի պես, դոփելով, հարվածելով աստիճաններին հասնում շքամուտքի դռանը նայում դուրս, արդեն առավոտ է, իսկ դու համառորեն դեռ գալիս ես: Ես չեմ դիմանում: Ես վազում եմ, էլի, էլի գլուխս վեր բարձրացնում ձեռքերս բացւոմ, ասես մեկին եմ դիմավորում, ով շատ հարազատ է, հետո պինդ գրկում մեկին, ում այդպես էլ, չճանաչեցի, չհասկացա թե ով էր: Դա ես էի, ես էի, ԵՍ: Շշնջաց նա, նա, ՆԱ: Դա նա էր, ով մասերի բաժանվեց ու մոխրացավ` սպիտակ մոխիր դարձավ ու թռավ թռավ, գնա՜ց, երևի ամենահեռուն, ուր ես դեռ կհասցնեմ գնալ, ձյան մյուս փաթիլներից մեկին հեծնած:
Հետգրություն:Խորհուրդ է տրվում կարդալ Stairway to Heaven երգի ներքո by: Led Zeppelin
No comments:
Post a Comment