Լույսերը անջատվել էին, դրսում խավար է՜ր, ամենալո՜ւռ խավարը: Մարդիկ արդեն փակել էին իրենց աչքերը, լուռ դիտում էին, իրենց լո՜ւռ երազը, աստղա՜յին, սիրո՜ւն: Ձյունը իջնում էր, խավարի մեջ սահելով` առանց վախի, զգուշորեն ոտքերտդնելով գետնին, ու նաելով վեր աստղերին, որտեղից, որ եկել էր: Բայց մարդիկ, նայում էին իրենց անվերջանալի երազը, առանց նույնիսկ երևակայելու, որ դրսում մեկը սպասում է իրենց, առանց նույնիսկ հասկանալու, որ մեկը ունի իրենց կարիքը, բայց նրանք միևնույն է լո՜ւռ, կամացո՜ւկ սպասում էին, մի բանի` առեղխծվածային, լուռ հայտնվո՜ղ: Ես միայն հիշում եմ, որ ճերմակ էր, նո՜ւրբ, սահո՜ւն ու լո՜ւռ` ձյունն էր, ձյունը, որ իջնում էր, նայելով մարդկանց պատուհաններին ու նրա անսահմա՜ն մեծ, երազկո՜տ, աստղայի՜ն մե՜ծ-մե՜ծ հայա՜ցքը: Նրան թվաց, որ մեկը հիմա դուրս կգա պատժգամբից, կնայի իրեն կհիանա ու կժպտա, բայց էդ մեկը քնած էր, իր երազների խո՜ր գրկում: Թրխկ, թրխկ լուռ թրխկոցով իջնում էր ձյունը` ճերմա՜կ, սահո՜ւն, ու լո՜ւռ չդադարելով նայել մարդկանց պատուհաններին, չդադարելով սպասել: Ձյունը, չէր խոսում, լո՜ւռ էր: Արդեն առավոտ էր: Նա այնքան երջանիկ էր, չէր համբերում երբ են մարդիկ գալու, դիմավորելու իրեն, երբ են նստելու օատուհանագոգին ու թեյ խմելու: Մարդիկ ուշադիր նայում էին ձյանը փնթփնթում, որ չեն ուզում տեսնել նրան: Բայց ձյունը չէր դադարում, նա պայքարում էր, որ հաղթեր մարդկանց ծո՜ւռ, անհասկանալի՜ դեմքերին: Մառախուղը պատեց, ողջ աշխարհը: Ձյունը էլ չէր դիմանում, էլ ուժ չուներ դիմադրելու.. սպասե՜լ.. սպասե՜լ ամբողջ գիշեր, որ ի՞նչ լինի, որ մարդիկ մեղադրեն, քեզ, քո գալուն: Ի՞նչի մադրիկ, ի՞նչի չեք երազում, ի՞նչի եք սպասում: Մառախուղ էր, ձյունը իրեն հազիվ էր զսպում, որ չ մասնատվեր: Էնքա՜ն, էնքա՜ն սիրունությո՜ւն, ճերմակությո՜ւն, էնքա՜ն նո՜ւրբ էր: Մարդիկ դուրս էին վազում ձերքերը պարզում, նայում վերև, աչքերը փակում ու երազո՜ւմ` հիանալո՜վ: Վերջին թրխկոցը` թրըխկ: Բայց այս անգամ, ոչ թե հանձնվեց` այլ հասկացա՜վ, որ մարդիկ իրեն սպասում էին, ուղղակի չգիտեին թե ով էր: Ո՞վ էր նա, ես էլ չգիտեմ, բայց նա էլի կգա, որ հեծնեմ իրեն որ գնամ հեռո՜ւն:
Հետգրություն: Խորհուրդ է տրվում կարդալ Metallica-nothing else matters երգի ներքո կամ stairway to heaven-Led Zeppelin
Հետգրություն: Խորհուրդ է տրվում կարդալ Metallica-nothing else matters երգի ներքո կամ stairway to heaven-Led Zeppelin
No comments:
Post a Comment