Դուրս գալ փողոց ու նայել մարդկանց: Նայել դեմքերին: Դեմքերին,
որոնք ուժ չունեն` կամքի ուժ: Մենք մարդիկ ենք, մարդիկ, որոնք նույնն են: Քայլում եմ փողոցով, նայում աղջիկների դեմքերին.
բոլորը նույնն են: Ձև են թափում փողոցներում:
Փողոցներում, որտեղ ձևականությունն է վխտում:
Քայլում են նույն մարդիկ: Մարդիկ, ովքեր
չկան: Չկան, որովհետև ռոբոտ են դարձել: Բոլորը նույնն են: Այսքան նույնարժեք ու այսքան նվաստ, չեմ տեսել երբեք: Բոլորը խոսում են, խոսում են անվերջ
, նմանվում մյուսին ու ահա կրկին պատուհանից եմ նայում նույնարժեք են մարդիկ միայն
դա եմ տեսնում ես: Հոգին սիրուն է, մարդիկ են տգետ: Չգիտեն անգամ ի՞նչու են անում:
Կան մարդիկ` հետաքրքիր դիմագծերով, սիրուն` և հոգով, և սրտով, և դեմքով, ու ոճով: Կգա
ժամանակ` մարդիկ կլինեն իր պես, կերազեն լինել , հոգին կփո՞խվի արդյոք: Չեմ կարծում,
երբեք: Մարդիկ նույնն են մնալու` դատապարտված են այդպես: Աստղերը խորհուրդ տալ չեն կարող նրանց, որովհետև
կորցրել ենք մենք երազելու, երևակայելու ունկությունը: Նույնն են բոլորը: Ամենուրեք.ամենուրեք
նույն դեմքերն են, դեմքեր, որոնք արդեն պարտվել են: Մի՞ թե կգա մի օր , որ կգտնեն իրենք
ուժ, հաղթահարելու ամենը:
No comments:
Post a Comment