ՊԵՏՔԱԿԱՆ ՎԻՇԱՊԸ
Ժամանակին մի վիշապ էր ապրում , որի անունը Կոմոդո էր: Նա կարողանում էր կրակ արտաշնչել: Եվ մոտակայքում ապրող բոլոր մարդիկ վախենում էին նրանից: Երբ նրանք լսում էին որ նա գալիս է , վազում էին և թաքնվում: Նրանք միշտ կարող էին լսել դա , քանի որ նա ուներ 6 ոտք և հագնում էր միանգամից 3 զույգ կոշիկ և ամեն կոշիկը կտկտում էր: Այսպիսով որտեղ որ Կոմոդոն գնում էր մարդիկ անպայման գիտեին այդ մասին: Մի օր նա հանդիպեց մի աղջկա, ով ընդհանրապես չէր վախենում իրենից: - Ի՞նչու ես դու այսքան դաժան - ասաց նա - Ի՞նչու ես դու կրակ արտաշնչում երբ տեսնում ես որ ինչ-որ մեկը գալիս է: - Ես ... ը՜մ ... լա՜վ ... հ՜մ ... Ես չգիտեմ: Ես երբեք չեմ մտածել այդ մասին: Ես պետք է դադարե՞մ դաժան լինել: - Այո , խնդրում եմ , - ասաց աղջիկը որի անունը Սյուզի էր - - Շատ լավ ,-ասաց Կոմոդոն- ես կփորձեմ; Նրանք հրաժեշտ տվեցին իրար և Սյուզին գնաց տուն: Երբ սկսեց մթնել , Սյուզին մտածեց , որ բոլորը ահավոր վիճակում են, քանի որ լամպ վառողը ` Չարլին, չէր վառել փողոցի լամպերից ոչ մեկը: Նա դեռ իր անկողնում էր: Անցած գիշեր նա այնքան երկար էր մնացել փողոցում լամպերը վառելիս , որ դեռ հոգնած էր: Այսպիսով նա ուղղակի մնաց անկողնում և քնեց: Նա կերել էր հաց և կարագ անկողնում: Քաղաքագլուխը` Վիլլիամը գազազած էր: Ի՞նչ պետք է անեին լամպերի հետ: Սյուզիի գլխում մի միտք ծագեց: Նա վազեց Կոմոնդոյի քարանձավ և բերեց նրան այդ քաղաք: Պտտվելով բոլոր փողոցներում Կոմոնդոն կրակ էր արտաշնչում և վառում բոլոր լամպերը: Ինչպե՜ս էին մարդիկ ուրախացել: Նրանք այլևս չէին վախենում վիշապից: Նրանք կարող էին տեսնել որ դա բարի գազան է: Դրանից հետո ամեն տարի Կոմոդոն գալիս և վառում էր բոլոր լամպերը , երբ Չարլին գնում էր արձակուրդ:
ԾՈՎԱՈՐՈՐԸ և ԿՐԻԱՆ
Ժամանակին մի ծովավոր էր ապրում որի անունը Օլիվեր էր: Նա ապրում էր փոքրիկ կղզում իր ընկերոջ ՝ կրիա Սայմոնի հետ: Ամբողջ օրը Օլիվերը թռչում էր ծովի վերևում և ձուկ էր որսում:Սայմոնը մնում էր տանը հաստ ծառի տակ , ուտում էր կաղամբի տերևներ և երգում էր երգեր: Նա գեղեցիկ ձայն ուներ: Մի օր մի մեծ արագիլ թռչում էր այդտեղով և տեսավ ամբողջովին մենակ Սայմոնին: Արագիլի անունը Չարլի էր: Նա շատ քաղցած էր: -Ղո՜ւ, Ղո՜ւ -ասաց նա - Այս կրիայից լավ ընթրիք կստացվի: Նա թռավ ներքև և վերցրեց Սայմոնին իր կտուցով: Երբ նա հասավ տուն նա բացեց մի վանդակի դուռ և ասաց: - Գնա ներս , այնտեղ շատ կաղամբի տերևներ կան , կեր և գիրացիր: Նա փակեց և կողպեց վանդակի դուռը: Երբ Օլիվերը եկավ տուն նա ամենուր փնտրեց իր ընկերոջը, բայց չգտավ: Գիշեր էր, նա գնաց փնտրելու իր ընկերոջը: Երբ նա թռչում էր մութ անտառի վրայով նա հեռվում լսեց իր սիրելի երգի հնչյունները: -Դա Սայմո՞նն էր: Ձայնին հետևելով նա թռավ ներքև , և այնտեղ նրա ընկերը տխուր երգում էր մթնշաղում: Նրա կողքին մի մեծ բնում խորը քնած էր արագիլը: -Շշ՜ , ձայն մի հանիր, - ասաց Օլիվերը և կրծեց վանդակի փայտե ճաղերը իր ուժեղ կտուցով և Սայմոնը դուրս եկավ: Բայց նրանք տնից հեռու էին: Սայմոնը չէր կարող թռչել: Կրիաները չեն կարող: Այսպիսով նրանք լաստանավ կառուցեցին և նավարկեցին տուն: Երբ նրանք հասան տուն Օլիվերը կապեց Սայմոնի պոչը ծառից և ասաց . - Հիմա դու ապահով կլինես: Եթե դու երբևէ երեկոյան, երբ լուսինը վեր է լեռներից, կղզու մոտակայքում լսես երգ ջրի միջի, ապա իմացիր, որ դա Սայմոնն է երգում Օլիվերի համար: Նրանք շատ ուրախ են:
ԿՏԿՏԱՑՈՂ ՓՈՍՏԱՐԿՂԸ
Մի ժամանակ ապրում էր մի փոստարկղ: Նա շատ գեղեցիկ էր և ապահով պահում էր նամակները իր մեջ, մինչ փոստարարը կգար և կվերցներ դրանք: Փոստարկղին շատ մոտ կար մի լամպ: Նրանք լավ ընկերներ էին: Լամպը շողում էր մթության մեջ և մարդիկ տեսնում էին իրենց տան ճանապարհը և թե ուր պիտի դնեին իրենց նամակները: Մի գիշեր լամպը ասաց փոստարկղին
-Կարծում եմ ես մրսել եմ, ես պատրաստվում եմ փռշտալ: Նա փռշտաց այնքան ուժեղ, որ սեփական լույսը հանգեց: Ոչ ոք չէր տեսնում ուր է պետք դնել նամակները: Ի՞նչ էին անելու: Այդտեղով անցնում էր մի բադ: Նրա անունը Միրանդա էր: Նա մտածեց . « Լամպը հանգել է , ի՞նչպես պետք է մարդիկ իմանան որտեղ է փոստարկղը , և ո՞ւր պետք է դնեն իրենց նամակները » Նա բարձրացավ փոստարկղի գագաթին և սկսեց կտկտացնել: Նա կտկտացնում և կտկտացնում: Բոլոր մարդիկ, ովքեր գալիս էին իրենց նամակները փոստարկղը գցելու, չէին գտնում այն , քանի որ լամպը հանգած էր: Նրանք մտածում էին « Ի՞նչ է կտկտում այնտեղ » Գնում էին աղմուկի ուղղությամբ և տեսնում Միրանդային կտկտացնելիս, իսկ Միրանդայի տակ գտնվում էր փոստարկղը: Այսպիսով նրանք գցում էին իրենց նամակները և գնում տուն:
No comments:
Post a Comment