Ամա՜ռ, բարձրունքներ, որ մնացել են առանց հաղթահարելու և սպասում են ինձ-մեզ: Դասերը ավարտվում են, գալիս են գրքե՜ր, որոնք ստիպում են կարդալ իրենց: Ու գիտե՞ք, թե ամենաշատը ամռան ինչն եմ սիրում․ կանաչ գույնը: Պտտվում ես, պտտվում, պտտվում ու շուրջբոլորդ կանաչ գույնով է պատված: Ու նրանք՝ կանաչները, պարտավորեցնում են շնչել իրենց բույրը և դառնալ բնության մի մասնիկը: Ու հենց էդ կանաչն է, որ ստիպում է դառնալ բնության մի մասնիկը, բայց գնալ լրի՜վ ուրիշ տեղ: Տիեզերք: Ինչպես միշտ, ո՞ւր՝ առանց տիեզերքի: Առանց, ԻՄ տիեզերքի: Առանց արևալուսնային տիեզերքի: Ո՞ւր գնամ ես առանց կանաչ, կապույտ, սև, մանուշակագույն տիեզերքի: Ես ուր էլ, որ գնամ .. ես անճար կլինեմ առանց տիեզերքիս: Ու ամռանը ես սիրում եմ, սիրում եմ անհետանալ բարձունքների գրկում: Ես սիրում եմ, երբ բարձունքն ինձ գրկում և բաց չի թողնում: Նա ասես իմ մութ տիեզերքը լինի, բայց ներկված գույներով: Ես այնքան երջանիկ եմ զգում ինձ կանաչի, բության, բարձրուքերի գրկում: Պատկերացրեք, այնքան, ինչքան աստղերի գրկում: Բարձրուքեր, երբեք բաց մի թողեք ինձ: Գրկեք, բայց հետո բաց չթողնեք:
No comments:
Post a Comment