Հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում ճախրելիս, հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում թիթեռների կողքին և վերջապես թռչել կարող ես ոչ միայն թևերով: Իմ մեջ կա թիթեռ:
Ես խոշորացույց չունե՛մ, ուղակի չեմ օգտագործում:Բարձրանալ տանիք կամ դուրս գալ պատհժգամբ: Պատհժգամբից մարդիկ չեն
մեծանում այլ, փոքրանում են, տանիքից ավելի՜ են փոքրանում և ինձ մնում է մեկ տարբերակ՝թռչել քաղաքի վրայով:Միտքս
ինձ տվեց խոշորացույցը,երևակայությունսինձ տվեց հնարավորություն և թռչելու և տեսնելու
մե՜ծ քաղաքը, որը հույսերով ու ուրախությամբ լիքն է: Իմ տեսած այն բանը ուղակի կարծես հրաշք լիներ, բայց աստված գիտի
թե ինչ էր իմ տեսածը: Ինչոր բան էր, ոչնչի
նման,կյանքիս մեջ նման բան տեսած չկաի:Ճիշտ է չգիտեմ ինչ էր, բայց խորհրդավոր էր, գույներով
լիքը, ուրախությամբու հույսերովպատված էր, խինդ ու ծիծաղ կար և արդյո՞ք դա մե՛ր քաղաքն էր: Երբ ավելի վերև
եմ թռչում ամեն ինչ պարզ է դառնում ինձ համար՝ մեր քաղաքը մե՜ծ, շա՜տ մեծ՝աչք է, աչք,
որի մեջ հազարավոր ուրիշ
աչքեր կան, գույնզգույն աչքեր:Ամեն մի գույն իր հույսն ու ուրախություններ արտահայտում: Վարկյան առ վարկյան
աչքերը շատանում էին, այնքան պարզ ու ջինջ էին այդ աչքերը: Այնքան պարզ, որ արտացոլվում
էր, ամեն մի մարդու քայլը,նոր ծնված աչքերի լացը և դրանից բխող ծիծաղը: Ինքսել մտա
այդ աչքի մեջ, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է դրա մասին թող մնա հետո: