Sunday, February 21, 2016

Մարդիկ, ովքեր չկան, բոլորը նույնն են...

Դուրս գալ փողոց ու նայել մարդկանց: Նայել դեմքերին: Դեմքերին, որոնք ուժ չունեն` կամքի ուժ: Մենք մարդիկ ենք, մարդիկ, որոնք նույնն են:  Քայլում եմ փողոցով, նայում աղջիկների դեմքերին. բոլորը նույնն են: Ձև են  թափում փողոցներում: Փողոցներում, որտեղ ձևականությունն է վխտում:

Sunday, February 7, 2016

Դոնալդ Բիսսեթ - Կորած ծնունդը թարգանություններ ...

ՊԵՏՔԱԿԱՆ ՎԻՇԱՊԸ 

Ժամանակին մի վիշապ էր ապրում , որի անունը Կոմոդո էր: Նա կարողանում էր կրակ արտաշնչել: Եվ մոտակայքում ապրող բոլոր մարդիկ վախենում էին նրանից: Երբ նրանք լսում էին որ նա գալիս է , վազում էին և թաքնվում: Նրանք միշտ կարող էին լսել դա , քանի որ նա ուներ 6 ոտք և հագնում էր միանգամից 3 զույգ կոշիկ և ամեն կոշիկը կտկտում էր: Այսպիսով որտեղ որ Կոմոդոն գնում էր մարդիկ անպայման գիտեին այդ մասին: