Friday, January 27, 2017

Զգացողություն, որ չի դադարի գործել

Մենք մարդիկ ենք. Մարդիկ։ Մենք նման ենք մեր շուրջը պտտվող գույներին․ մեզ նույն կերպ են դիմում, բայց ամենքս մի բանի տեր մարդ ենք, ամենքս մի հետաքրքրությունով ու մի ուրիշ սրտով ու հոգով մարդիկ ենք։

Saturday, January 21, 2017

«Պարաշփոթ-խառնաշփոթ»

«Պարաշփոթ-խառնաշփոթ» նախագիծ

 Նախագծի հեղինակներ- Շուշան Ադամյան, Արփի Սահակյան

 Նախագծի վայրը- Փոքր դահլիճ 

Նախագծի մասնակիցներ- Արևելյան (նոր դպրոց) դպրոց-պարտեզի 1-2 դասարանցիներ 

Մասնակիցների քանակը- 10-15 հոգի 

Տևողությունը- 1 շաբաթ ( 23.01.2017-27.01.2017) 

Պարապմունքների տևողությունը- 45 րոպեից- 1,30 ժամ (Իհարկե ընդմիջումով)

Նկարագրություն- Նախագիծը իրենից ներկայացնում է մեր կրտսեր ընկերներին պարերի ուսուցում և հայկական ժողովրդական պարերի ծագման իմացություն։ 

Մենք 1-2 դասարանցիների հետ կսովորենք մի քանի ժողովրդական պարեր և կիմանանք, թե որտեղից են ծագել այդ պարերը, իսկ հետագայում թատրոնի/ներկայացման տեսքով կներկայանանք։ Պարերը կնտրենք կրտսեր դպրոցի սովորողների հետ, կիմանանք թե որտեղից են ծագել այդ պարերը, այնուհետև կսովորենք պարել դրանք։ 

Նախագծի նպատակը- Նպատակներից մեկը համագործակցությունն է մեր կրտսեր ընկերների հետ, ինքնակրթությունը, գրական թատրոնի հետ ծանոթացումը, հայկական առասպելների ու պարերի ծագման կիրթ իմացումը, պարերի իմացումը, գիտելիքի նոր ձեռքբերումը։







Thursday, January 19, 2017

Նախագիծ նախակրթարանցիների հետ

Երկու օր առաջ համացանցում նոր ծրագրեր էի փնտրում ինձ համար եւ հանկարց գտա մեկը, որի օգնությամբ ուսուցողական կամ արկածային խաղեր ենք պատրաստում, առանց որևե դժվարությամբ։ Եւ ես որոշեցի սովորեցնել իմ ունեցած հմտություններ նախակրթարանցիներին, ովքեր հաստատ կսիրեն ինչ-որ խաղեր խաղալ, իսկ ինչո՞ւ խաղալ ուրիշինը, եթե կարող ես ստեղծել քոնը։

Նպատակ։ Մեծացնել 5-4 տարեկանների համակարգչային գիտությունները։ 

Մասնակիցներ։ Նոր դպրոցի, գեղարվեստի 5-4 տարեկաններ։