Wednesday, December 17, 2014
Thursday, November 20, 2014
Sunday, November 16, 2014
Saturday, November 8, 2014
Friday, October 24, 2014
Աշնան կարուսել
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...
Վահան Տերյան
Wednesday, October 15, 2014
Wednesday, October 1, 2014
Ի՞նչ է կրթությունը. Շալվա Ամոնաշվիլի
1.Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Համաձայն եմ, պարոն Ամոնաշվիլի, դուք իրավացի եք: Գրագետ կրթության շնորհիվ ճանաճում ենք մեր տեր Աստծուն:
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Կրկին համաձայն եմ, պարոն Շալվա: Իրոք որ, գիտությունը մեզնից յուրաքանչյուրին տալիս է հոգևոր էություն: Եվ նոր ուղի է բացում մեզ համար, նոր ճանապար, որով մենք պետք է անցնենք առաջ:
Monday, September 29, 2014
Մադամ Տյուսո
Մադամ Տյուսոյի իսկական անունը Մարի Գրոսհոլց է, նա ծնվել է Ստրասբուրգում 1760թ:Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին: Մարին քանդակում էր նաեւ հեղափոխության կենդանի հերոսների արձանները. օրինակ՝ Ռոբեսպիերը, դեռ չիմանալով, որ մի օր էլ իրեն կգլխատեն, համաձայնությունը տվել էր իր կիսանդրին պատրաստելու համար:
Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը եւ անմիջապես գործի է անցնում:
Աշխարհով մեկ ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան...Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու:Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, առանց որեւե մեկի օգնության , նա առավոտից մինչեւ ուշ գիշեր քանդակներ էր անում,հագուստներ կարում. նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլեւ դրանք համալրել նոր նմուշներով:
Մի անգամ Մարին թերթի մեջ կարդում է մի դաժան սպանության մասին: Նրա գլխում անմիջապես միտք է ծագում Սարսափների սենյակ ստեղծել, որտեղ կարելի է վերապատկերել ամենահայտնի հանցագործությունները: Այս նոր միտքը անմիջամես հետաքրքրություն է առաջացնում հասարակության մեջ:Մադամ Տյուսոն հանրահռչակ է դառնում:
1835 թ վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը:1884-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչեւ այսօր: Ի դեպ մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն էր կերտել...Սեւ հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին:
Արվեստի ժամին ընկեր Շամիրամը մեծ մի փոքր պատմեց մադամ Տյուսոի մասին: Ինձ շատ հետաքրքեց մադամ Տյուսոն և ահա ես պատրաստեցի նրա մասին այս փոքրիկ նյութը:
Sunday, September 21, 2014
Saturday, September 20, 2014
Սաթ քար
Ես այսօր <<Քննում էի>> իմ քարերի տուփը և գտա 4 քար, որոնք ես տարիներ առաջ թաքցրել էի: Ահա այսօր ես գտա նրանց... Իրականում նրանք շատ նման են սաթ քարի տեսակին այդ իսկ պատճառով ես որոշեցի տեղեկություն հավաքել սաթ քարի մասին և ներկայացնել ձեզ:
Thursday, September 18, 2014
Tuesday, August 19, 2014
Tuesday, August 12, 2014
Subscribe to:
Posts (Atom)

