Sunday, November 16, 2014

Friday, October 24, 2014

Աշնան կարուսել

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...

Վահան Տերյան

Wednesday, October 15, 2014

Չգիտեմ ինչո՞ւ, բայց ուզում եմ ասել...


Չգիտեմ ում եմ դիմում, բայց ուզում եմ խոսել, ցանկություն հայտնել, խնդրել....

Wednesday, October 1, 2014

Ի՞նչ է կրթությունը. Շալվա Ամոնաշվիլի



1.Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Համաձայն եմ, պարոն Ամոնաշվիլի, դուք իրավացի եք: Գրագետ կրթության շնորհիվ ճանաճում ենք մեր տեր Աստծուն:
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Կրկին համաձայն եմ, պարոն Շալվա: Իրոք որ, գիտությունը մեզնից յուրաքանչյուրին տալիս է հոգևոր էություն: Եվ նոր ուղի է բացում մեզ համար, նոր ճանապար, որով մենք պետք է անցնենք առաջ:

Monday, September 29, 2014

Մադամ Տյուսո

Մադամ Տյուսոյի  իսկական անունը Մարի Գրոսհոլց է, նա ծնվել է Ստրասբուրգում 1760թ:
Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին: Մարին քանդակում էր նաեւ հեղափոխության կենդանի հերոսների արձանները. օրինակ՝ Ռոբեսպիերը, դեռ չիմանալով, որ մի օր էլ իրեն կգլխատեն, համաձայնությունը տվել էր իր կիսանդրին պատրաստելու համար:
Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը եւ անմիջապես գործի է անցնում:
Աշխարհով մեկ  ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան...Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու:Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, առանց որեւե մեկի օգնության , նա առավոտից մինչեւ ուշ գիշեր քանդակներ էր անում,հագուստներ կարում. նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլեւ դրանք համալրել նոր նմուշներով:

Մի անգամ Մարին թերթի մեջ կարդում է մի դաժան սպանության մասին: Նրա գլխում անմիջապես միտք է ծագում Սարսափների սենյակ ստեղծել, որտեղ կարելի է վերապատկերել ամենահայտնի հանցագործությունները: Այս նոր միտքը անմիջամես հետաքրքրություն է առաջացնում հասարակության մեջ:Մադամ Տյուսոն հանրահռչակ է դառնում:



1835 թ վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը:1884-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչեւ այսօր: Ի դեպ մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն էր կերտել...Սեւ հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին:

Արվեստի ժամին ընկեր Շամիրամը մեծ մի փոքր պատմեց մադամ Տյուսոի մասին: Ինձ շատ հետաքրքեց մադամ Տյուսոն և ահա ես պատրաստեցի նրա մասին այս փոքրիկ նյութը:

Saturday, September 20, 2014

Սաթ քար

Ես այսօր <<Քննում էի>> իմ քարերի տուփը և գտա 4 քար, որոնք ես տարիներ առաջ թաքցրել էի: Ահա այսօր ես գտա նրանց... Իրականում նրանք շատ նման են սաթ քարի տեսակին այդ իսկ պատճառով ես որոշեցի տեղեկություն հավաքել սաթ քարի մասին և ներկայացնել ձեզ:

Thursday, September 18, 2014

Լիալուսնային փայլ

ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ



(Ժողովրդական ավանդություն)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:

Tuesday, August 12, 2014

Լույսերի խառնուրդ

 Սա ուղակի իմ երևակայությունն է`գյուղում զարգացրած

Իսկ սա իմ գյուղի բնությունն է


 Հարթագյուղն իմ գյուղն է: էնտեղի բնությունը մի տեսակ ուրիշ է թվում` իմ տեսանկյունից... Ահա իմ լուսանկարների շարքը. տեսնեք ու գնահատեք մեր գյուղի բնությունը...

Saturday, July 26, 2014

5 օր վրանում...

Կողբի ճամբարը իմ առաջին վրանային ճամբարն էր: Ես չէի պատկերացնում՝ ինչպես կանցնի այս ճամբարը, անհանգստանում էի։

Sunday, July 13, 2014

Օր 4 ու 5













Է~հ, բարևելու ժամանակ էլ չկա. պետք է շտապեմ Ղազանչեցոց եկեղեցի: Ղազանչեցոց եկեղեցում հանդիպեցինք ուսուցչուհիներին` իրենց խմբերով, ու սկսեցինք վոտնատակ տալ Շուշին։ Քայլեցինք-քայլեցինք, գնացինք հասանք Ջդրդուզ, էնտեղ նստեցինք, մաքուր օդին պիցա կերանք, հյութ ըմպեցինք, հետո ետ եկանք, մի փոքրիկ այգում նստեցինք, սպասեցինք ավտոբուսին, որ գա, գնանք «անձրևանոցների» մոտ, բայց մինչև ավտոբուսը կգար.... Հարսանիք էինք նկատել. թռանք հասանք, հարսանքի մեքենաների ճանապարհները փակեցինք, մարդա 1000 դրամ ստացանք։ Հետո եկավ ավտոբուսը, նստեցինք ու գնացինք անձրևանոցների մոտ։ Հասանք էնտեղ, որտեղ մեքենան էլ չէր կարող անցնել, իջանք մեքնայից ու երկար քայլեցինք: Վայելելով բնությունը` հասանք անձրևանոցներին` մամռոտ մի քար, որին ոչ թե անձրևանոց կասեի, այլ թրջանոց, որովհետև էնտեղից հեղեղ էր թափվում։ Դե, մեզ էլ հո գիտեք. գժերի  նման մտանք, լողացանք, դուրս եկանք, մրսեցինք, հիվանդացանք։ Եկանք Ղազանչեցոց եկեղեցու մոտ ու գնացինք «մեր տները» ու քնեցինք...


Արդեն ժամը 8:30 է։ Վեր կենանք, հաց ուտենք ու  գնանք դեպի Երևան... Կառանձնացնեմ ընդամենը երկու կանգառ` Խնձորեսկն ու ճոճվող կամուրջը  և Քարահունջը:

Խնձորեսկի ճոճվող կամուրջին հասնելու համար շատ փորձություններով անցա ես. հիմա ոտքերս վերքերի մեջ կորած են, իսկ ձեռքիս բութ մատի եղունգը մի փոքր ջարդվել է։ Բայց ինձ շատ է հետաքրքրում այդ կամուրջը, պետք է ամեն փորձություն հաղթահարեմ, որ հասնեմ ուզածիս: Երկար ճանհապարհ քայլելուց հետո հասանք ճոճվող կամուրջին: Սկզբից էնքան վախենալու չեր, իսկ հետո երբ անցանք վրայով, էնքա՛ն բարձր էր թվում ու մի պուճուր վախենալու… Բայց անցա, դա էլ հաղթահարեցի:

Քարահունջում ծանոթացանք Զորաց քարերի հետ:
-Ի՞սկ ինչու հենց Զորաց քարեր:
-Որովհետև քարերը ունեն մեծ զորություն, աստվածային։ Հի՛ն ժամանակներում նրանցով որոշել են ժամը, դրանք եղել են աստղերը ուսումնասիրելու գործիքներ,հեռադիտակ:

Մի փոքր Աշոտը ներկայացրեց էդ տեղի մասին ու շարժվեցինք դեպի Երևան: