Monday, January 26, 2015

Տիկնիկային թատրոն

Նյութը դիտելու համար սեղմեք այստեղ:

Իմ հարազատ նոր դպրոց, դուք իմ սիրելիներն եք, ու միշտ կմնաք իմ սիրելիները: Հարազատությունը ինձ թույլ տվեց հիշել այն ժամանակները, երբ սովորում էի ես այդտեղ, նա ասեց դու կարոտում ես... և իրոք ես կարոտում եմ:  Կարոտս ինձ դրթեց ընտրությունս այսպես կատարել



Saturday, January 24, 2015

Բյուրեղապատում

 Քիմիայից անցնում ենք խառնուրդներից մաքուր նյութերի ստացումը: 
Որոշեցի օգտաործելով բյուրեղացման եղանակը ստանալ պղնձաջասպից բյուրեղներ: Նախ պետք է ստանալ պղնձաջասպի լուծույթը, լուծույթը ստանալուց հետո տաքացնել այն, իսկ հետո դնել մի կողմ և ամեն օր հետևել բյուրեղացման ընթացքին: Արձակուդները սկսվեցին և ես չկարողացա հետևել:Երբ հետ եկա, ոչինչ չնկատելով, որոշեցի ջուրը թափել, այդ պահին նկատեցի իմ բյուրեղիկին: Այդ ամենից հետո ընկեր Սուսաննայի խորհդով գնացի Արհեստագործական, խնդրեցի ոսկերիչներին, որ բյուրեղիկիս համար պատյան սարքեն,որպեսզի մայրիկիս ծննդյան նվեր նվիրեմ:





Friday, January 23, 2015

Կենտրոն հեռուստաընկերության շենքում

Այսօր մենք գնացինք նկարահանման՝Կենտրոն հեռուստաալիքի հաղորդումներից մեկում նկարահանվելու: Օրը շատ հետաքրքիր անցավ: Ծիծաղում էինք, խոսոում, զրուցում: Ունեցանք Լուսինե Բադալյան անունով մի նոր ընկեր՝հաղորդավար է: Շատ տարբեր բաներ իմացանք նրա մասին: Շատ հաճելի մարդ էր, հաճելի զրույց էր, էլի եմ ուզու՜մ: Ճիշտ է մի քանի ժամ է անցել, բայց հասցրի կարոտել այդ վարկյանները.. 

Tuesday, January 13, 2015

Արեգապատում


1.Արեգը մտավ իմ սենյակ.
_Աիդ, մի բան ասե՞մ:
_Ասա:
_Ինչի՞են մեծերը հիմար կատակներ անում ու ծիծաղում դրանց վրա:
_Բայց ծիծաղելի կատակներ էլ են լինում, Արեգ:
_Գիտեմ, ես նկատի ունեմ հիմար մեծերին:

2._Որ մեծանամ, բանակ եմ գնալու, նկարիչ եմ դառնալու ու երկնքի գիտնական, որ վերջապես իմանամ՝ ինչ ա կատարվում տիեզերքում:
Երկար ժամանակ մեքենայի մեջ լուռ էր, ինչ-որ մտքի վրա կենտրոնացած:
_Աիդ, գիտե՞ս ինչ էի մտածում:
_Ի՞նչ:
_Ոնց անեմ, որ էս մեքենան առանց բենզինի ու առանց գազի աշխատի: Ախր դրանց վրա շատ ենք փող ծախսում:
_Եվ...
_Ոնց որ մի բան մտածել եմ, բայց լրիվ չեմ գտել: Հըլը էլի պիտի շատ մտածեմ:


3._Աիդա, ես մեր Երևանի տիկնիկայինները չեմ հավանում:
Քիչ հետո.
-Այդ, որ մեծանամ, գիտե՞ս՝ ինչ եմ դառնալու: Տիկնիկային նայող. ես գրեմ, ես ասեմ՝ ինչ անեն, ես նայեմ:
_Ռեժիսոր ես ուզում լինել:
_Հա, որ սովորեցնեմ՝ ոնց անեն:
_Բա չե՞ս ուզում խաղալ:
_Ի՜, բա ոնց նայեմ:
-Ա՛յդ, էս էլ ռեզիշորի աթոռն եմ սարքել:

_Այդ, ես տիկնիկային թատրոն եմ ունենալու, բայց ոչ թե մեծերի այլ փոքրերի համար: Մեծերի համարը հետաքրքիր չի:

_Այդ, ինձ մազի սպիտակ ներկ կտա՞ս, մազերս ներկեմ, ասեմ ես պապիկ եմ: Բոլորը կզարմանան՝ էս ի՜նչ պուճուր պապի ա: Ես էլ մտքիս մեջ կծիծաղեմ:

Անձրևափոսի մոտ զգուշացնում է.
_Աիդա, էս ցեխալճից զգույշ, հանկարծ ոտքդ կչմփա մեջը ու դու կդառնաս ցեխալճի պառավ:

4.Արեգի պատմություններից
-Աիդա, իմացի, մանդարինի վրայի էս սպիտակները հագուստ են, որ չմրսեն: Բա ո՜նց: Կողքի թելերն էլ խզբզոց են, ով կարդաց-կարդաց: 
_Մեր տունը 11 համարն, չէ՞: Բա ինչից ա, որ երկու հատ մեկերը իրար կողք են դնում, լինում ա 11, իսկ երկու փայտիկ կամ ուրիշ բան են դնում, լինում ա երկուս:

_ Աիդա, էսօր ես 31 գդալ ճաշ եմ կերել:Մնացածը մնաց: Տիկին Նունեին ասելու եմ, որ ամեն երեխին 31 գդալից ավել ճաշ չլցնի: Մնացածը ափսոս չի՞: Է՜... ափսոս է, տիկին Նունեն ինձ կլսի, գիտե՞ս: 

_Բարակը երկար է, հաստը՝ կարճ: Հաստինը բարակի մեջ տեղ չի անի, եթե բարակը երկար չլինի: Տես, ռեզինը թելի մեջ ո՞նց կտեղավորվի, եթե թելը երկար չլինի:

5.Լեգոներով կամուրջ էր պատրաստում, անընդհատ փլվում էր.
_Էս ի՜նչ ընկակամուրջ ա:

Փուչիկներից ու ոզնիներից էինք խոսում.
_ինչ լավ ա, չէ՞, որ ես փշավոր չեմ, թե չէ կյանքս տխուր կանցներ:

_ Ի՞նչ ես էդպես լուրջ մտածում:
_Մտածում եմ՝ որ մեծանամ ինչ սարք ստեղծեմ, որ ոչ մեկը դեռ չի ստեղծել:

6.Մեր այգում՝ ծառի տակ զրուցում ենք.
_Աիդա, ասե՞մ, ծառն ում է սիրում:
_Ո՞ւմ:
_5 հոգու՝ մարդուն, հողին, իր նման ծառին, ջրին, հողին... չէ՝ վեց. մեկ էլ մեղվին ա սիրում, որ օգնում ա իրան, որ մրգեր ունենա,,, Ես կարծում եմ՝ մեղր էլ մեղվին ա սիրում, որ իրան մեղր ա դարձնում... ծաղկի փոշուց:

Ես անտառի անունը դեղին դրեցի:

Պապը սենյակն է նորոգում: Արեգն ուշադիր հետևում է, մեկ-մեկ էլ օգնում:
_Տուն սարքել եմ սովորում, որ մեծանամ, չվառվող աստղի վրա տուն սարքեմ: Գիտե՞ս՝ էդ աստղի անունը ի՞նչ եմ դրել (Արեգը սիրում է անուններ դնել)... Թարս, որովհետև ինքը չի վառվում:

Անձրևից հետո բակի գլաքարերը սառն էին: Արեգը մի քար վերցրեց, որ դնի սեղանի թղթին:
_Քարերը սառն են, որովհետև իրենց ոչ ոք չի սիրում: ՀԻմա էս քարին ես կսիրեմ, ու ինքը կտաքանա:
Քարը մի քիչ պահեց բռի մեջ, լուռ, հետո ասաց.
_Տեսա՞ր, քարը տաքացավ:


6.Ես սարդերի ընկերն եմ ու շատ վատ ա, որ սարդերը չեն խոսում: Իրենք ամեն ինչ գիտեն իրենց մասին, իսկ ես՝ ոչ մի բան չգիտեմ: Ու իրանք էլ չեն կարողանում պատմել, որ իմանամ: 

Արեգը երկար ժամանակ կռացած ինչ-որ բան էր անում: Ողղվեց ու ասաց.
_Վա՜յ, խելքս խառնվեց:

Ապակիով խաղում էր: Քիչ հետո՝ Այդ, էս ապակին ոնց որ մեծադիտակ լինի:

Օրը սառն էր ու անձրևոտ:
_Այդ, որ մեծանամ ծառի շոր եմ հորինելու:

7. Արեգը պլաստիլինով խաղում է: 
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:
_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:

8.Արեգը պլաստիլինով խաղում է: 
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:
_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:
9.Արեգին կարտեր եմ առել, խաղալ ենք սովորում՝ 1-ը 1-ին է տանում, 2-ը երկուսին ու այդպես շարունակ: Խաղալիս այնպես ստացվեց, որ իր աղջիկը (dama) աղջիկ տարավ: 
_Ի՜, Ա՜յդ, սխալ ա, աղջիկը տղա պիտի տանի: 

Երեկոն ամպոտ էր, լուսինը հաճախ էր ծածկվում ամպերով: Արեգը երգ էր հորինում, որ լուսինը դուրս գա ամպերի տակից: Լուսինը չէր երևում:
_Իմ կարծիքով՝ լուսնին ինչ-որ բան ա եղել, լուսնի հետ ինչ-որ բան էն չի:
_Ինչի՞ ա էդպես:
_Ուրեմն՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:
(Որտեղ էր լսե՜լ: Ի՞նչ իմանամ):

10.Արեգի վերջին մտքերից
-Աիդա, պատկերացնո՞ւմ ես, ես էնքան փոքր լինեի, որ մամայիս փորիկի մեջ լինեի, ու իմ ծնունդը փորիկի մեջ անեինք: ես մենակ կլինեի (կարճ դադար), ծնունդի տորթը մենակ կուտեի (կարճ դադար) խոզի պես:

Wednesday, December 17, 2014

Իմ միջի թիթեռը...



Հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում ճախրելիս, հետո ինչ, որ դուք ինձ չեք տեսնում թիթեռների կողքին և վերջապես թռչել կարող ես ոչ միայն թևերով: Իմ մեջ կա թիթեռ:

Թռչել...

Ես խոշորացույց չունե՛մ,  ուղակի չեմ օգտագործում:Բարձրանալ տանիք  կամ դուրս գալ պատհժգամբ: Պատհժգամբից մարդիկ չեն մեծանում այլ, փոքրանում են, տանիքից ավելի՜ են փոքրանում և ինձ մնում է մեկ տարբերակ՝թռչել քաղաքի վրայով:Միտքս ինձ տվեց խոշորացույցը, երևակայությունս ինձ տվեց հնարավորություն և թռչելու և տեսնելու մե՜ծ քաղաքը, որը հույսերով ու ուրախությամբ լիքն է: Իմ տեսած այն բանը ուղակի կարծես հրաշք լիներ, բայց աստված գիտի թե ինչ էր իմ տեսածը: Ինչոր  բան էր, ոչնչի նման,կյանքիս մեջ նման բան տեսած չկաի:Ճիշտ է չգիտեմ ինչ էր, բայց խորհրդավոր էր, գույներով լիքը, ուրախությամբ ու հույսերով պատված էր, խինդ ու ծիծաղ կար և արդյո՞ք դա մե՛ր քաղաքն էր: Երբ ավելի վերև եմ թռչում ամեն ինչ պարզ է դառնում ինձ համար՝ մեր քաղաքը մե՜ծ, շա՜տ մեծ՝աչք է, աչք, որի մեջ հազարավոր ուրիշ աչքեր կան, գույնզգույն աչքեր: Ամեն մի գույն իր հույսն ու ուրախություններ արտահայտում: Վարկյան առ վարկյան աչքերը շատանում էին, այնքան պարզ ու ջինջ էին այդ աչքերը: Այնքան պարզ, որ արտացոլվում էր, ամեն մի մարդու քայլը,նոր ծնված աչքերի լացը և դրանից բխող ծիծաղը: Ինքսել մտա այդ աչքի մեջ, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է դրա մասին թող մնա հետո: 

Ներում եմ ուրեմն թու՞յլ եմ

Ես ներում եմ, ներում ե՛մ, ամենքին: Ներում եմ, նույնիսկ նրան, ով արժանի չէ՛ ներվելու, նույնիսկ նրան ով ինձ ցավեցրել է:

Միսս. բնություն

Բնությունը, ոգի ունի: Տեսել ե՛մ դրա համար ձեզ եմ ասում:

Sunday, November 16, 2014

Friday, October 24, 2014

Աշնան կարուսել

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...

Վահան Տերյան

Wednesday, October 15, 2014

Չգիտեմ ինչո՞ւ, բայց ուզում եմ ասել...


Չգիտեմ ում եմ դիմում, բայց ուզում եմ խոսել, ցանկություն հայտնել, խնդրել....

Wednesday, October 1, 2014

Ի՞նչ է կրթությունը. Շալվա Ամոնաշվիլի



1.Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Համաձայն եմ, պարոն Ամոնաշվիլի, դուք իրավացի եք: Գրագետ կրթության շնորհիվ ճանաճում ենք մեր տեր Աստծուն:
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Կրկին համաձայն եմ, պարոն Շալվա: Իրոք որ, գիտությունը մեզնից յուրաքանչյուրին տալիս է հոգևոր էություն: Եվ նոր ուղի է բացում մեզ համար, նոր ճանապար, որով մենք պետք է անցնենք առաջ:

Monday, September 29, 2014

Մադամ Տյուսո

Մադամ Տյուսոյի  իսկական անունը Մարի Գրոսհոլց է, նա ծնվել է Ստրասբուրգում 1760թ:
Ժամանակի հետ Մարին հրաշալի քանդակագործ է դառնում: Մի դարաշրջանում երբ լուսանկարչությունը դեռ գոյություն չուներ, իսկ նկարչին դիմանկար պատվիրելը թանկ արժեր, նրբակերտ մոմե տիկնիկները մեծ վայելում ունեին: Մարին քանդակում էր նաեւ հեղափոխության կենդանի հերոսների արձանները. օրինակ՝ Ռոբեսպիերը, դեռ չիմանալով, որ մի օր էլ իրեն կգլխատեն, համաձայնությունը տվել էր իր կիսանդրին պատրաստելու համար:
Լոնդոնում գտնվելու առաջին իսկ օրերից Մարին գլխի է ընկնում, թե անգլիացիները որքան են սիրում իրենց պատմությունը եւ անմիջապես գործի է անցնում:
Աշխարհով մեկ  ճանապարհորդելու տարիներին մադամ Տյուսոյի թանգարանային նմուշների մի մասը հրդեհի պատճառով ոչնչացավ, իսկ մեծ մասը խորտակվեց նավի հետ ինչը Տյուսոյի համար համարժեք էր մահվան...Բայց նա իր մեջ ուժ է գտնում ամեն ինչ նորից սկսելու:Նյութեր գնելու համար բանկից գումար վերցնելով, առանց որեւե մեկի օգնության , նա առավոտից մինչեւ ուշ գիշեր քանդակներ էր անում,հագուստներ կարում. նրան հաջողվում է ոչ միայն վերաստեղծել ողջ հավաքածուն, այլեւ դրանք համալրել նոր նմուշներով:

Մի անգամ Մարին թերթի մեջ կարդում է մի դաժան սպանության մասին: Նրա գլխում անմիջապես միտք է ծագում Սարսափների սենյակ ստեղծել, որտեղ կարելի է վերապատկերել ամենահայտնի հանցագործությունները: Այս նոր միտքը անմիջամես հետաքրքրություն է առաջացնում հասարակության մեջ:Մադամ Տյուսոն հանրահռչակ է դառնում:



1835 թ վաստակելով անհրաժեշտ գումար, Մարին Լոնդոնում բացում է մոմե տիկնիկների առաջին թանգարանը:1884-ին թանգարանը տեղափոխվում է Մերիլ-բոն-ռուդ, որտեղ էլ գտնվում է մինչեւ այսօր: Ի դեպ մադամ Տյուսոն մահվանից 8 տարի առաջ սեփական քանդակն էր կերտել...Սեւ հագուստով փոքրամարմին այդ տատիկն էլ թանգարանի ճեմասրահում առաջինն է դիմավորում հյուրերին:

Արվեստի ժամին ընկեր Շամիրամը մեծ մի փոքր պատմեց մադամ Տյուսոի մասին: Ինձ շատ հետաքրքեց մադամ Տյուսոն և ահա ես պատրաստեցի նրա մասին այս փոքրիկ նյութը: