Monday, May 19, 2014

Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել (Մաս 1)

Կար մի աղջնակ նա չգիտեր ոչ մի կանոն և նա տանից չեր կյարող դուրս գալ, որովհետև նա չեր կարողանա ճիշտ անել ինչ-որ  բան և նրա վրա կծիծաղեին: Աղջկա անունը Լիաննա էր. Նա կանաչ ու խոշոր աչքեր ուներ, երկար ու շեկ մազեր` նա շատ գեղեցիկ աղջիկ էր: Նա շատ էր սիրում բակում խաղալ, բայց ավելի սիրում էր հետարքիր ու արկածային գրքեր կարդալ նաև երաժշտություն լսել էր սիրում: Բացի կանոններից նա ամեն ինչ գիտեր: Ահա նա 6 տարեկան էր դառնում ու պետք է գնար դպրոց և նա ամաչում էր, որովհետև նա չգիտեր դպրոցի կանոնները, և եթե ուզենար դրանք ճիշտ խաղտել նա չեր կարողանա: Ահա դպրոց գնալու ժամանկն էր և նրա դպրոցը փողոցի մյուս կողմում էր:Մայրը գործի պետք է գնար հայրը ամբողջ գիշեր չեր քնում և աշխատում էր, իսկ նա ստիպված էր միայնակ գնալ.

-Մայրիկ ախր ես ոչ մի կանոն չգիտեմ չեմ կարող փողոց անցնել:
-Կարող ես կարո~ղ... գնա արագացրու, քանի դեռ չես ուշացել:
-Լավ մամ կաշխատեմ ոչ,մի կանոն չխախտել ցտեսություն սիրում եմ քեզ:


Աղջիկը մտախոհ քայլում էր և հանկարծ նկատեց, որ փողոցի մոտ է: Նա պետք է անցներ փողոցը, բայց նա չգիտեր և երբ վառվեց կարմիր լույսը նա վազելով անցավ և ընկավ մեքենայի տակ:  Մեքենայի վարորդի անունը Էմիլ էր նա 28 տարեկան էր և շատ լավ էր վարում և շատ դանդաղ: Այդ տղան շատ բարեհամբույր էր և սիրալիր, բարի և ընկերասեր նրա մասին հետագայում անպայման կպատմեմ:

(Էմիլի կողմից)

Ես շտապ զանգահարեցի  հիվանդանոց.
-Ալո՞ շտապոգնությունից է:
-Այո, ի՞նչ է պատահել:
-Շտապեք մի փոքրիկ աղջնակ մեքենայի տակ  է ընկել, 5-6 տարեկան, կանաչ ու խոշոր աչքերով, երկար ու շեկ մազերով:






3 comments:

  1. Արփի ջան տառասխալներ ունես))) Բայց լավա, ապրես)))

    ReplyDelete
  2. Դեռ չեմ ավարտել )) ու չեմ ստոգել դեռ, բայց շնորհակալություն:

    ReplyDelete