Մենք առաջին օրը (հուլիսի 8-ին, ժամը 8-ին) շարժվեցինք Երևանից: Ծրագրով մեր առաջին կանգառը պետք է լիներ Սևանի հանրային ափերից մեկում, բայց անմարդկային ու նախանձ անձրևը կրկին մեզ խանգարեց լողալ Սևանում:
Երկրորդ կանգառը դարձավ առաջին: Այրիվանք (Հայրավանք), հայր Հովհաննու վանք Սևանա լճի ափին, հյուսիս-արևելյան կողմում:
Մտնելուց առաջ նախաճաշ արեցինք։ Մտանք եկեղեցի, նկարեցինք ու նկարվեցինք, շրջեցինք ու մի փոքր իմացանք այդ վայրի մասին ու թռանք մտանք ավտոբուս, քանի դեռ չէինք թրջվել ու ջուր դարձել: Եղանակը դեռ ամպամած էր, բայց մենք շարունակում էինք մեր ճանապարհը:
Դեռ չէինք հասել Դադիվանք, նորից էդ անկոչ անձրևը մեծ կաթիլներով համեցավ մեզ հյուր: Մոտակայքում մի տուն կար (ընկեր Գոռի ծանոթներից մեկի տունն էր). մտանք, չորացանք, հաց կերանք, սպասեցինք, մինչև անձրևը կտրվի ու շարժվենք առաջ։ Մի 20 րոպեից արդեն կտրվեց ու գնացինք առաջ, դեպի Դադիվանք: Դադիվանքի եկեղեցին նման էր լաբիրինթոսի` մի տեղից մտնում էիր, լրիվ ուրիշ աշխարհ, մյուսից դուրս գալիս լրիվ ուրիշ աշխարհ: Ընկեր Գոռը մի փոքր պատմեց եկեղեցու մասին, շրջեցինք եկեղեցու շուրջը, նայեցինք, հետազոտեցինք, նկարվեցինք, նկարեցինք, զվարճացանք։ Ետ եկանք, որ կարողանանք ճանապարհը շարունակել դեպի անհայտություն:
Շարժեցինք ու պարզվեց, որ այդ անհայտությունը Վանք գյուղն է:
Հետո գնացինք, հասանք Վանք գյուղ մեզ լավ դիմավորեցին, ընթրեցինք, տեղավորվեցինք գյուղի տներում ծանոթացանք տան տերերի հետ:Իմ առաջին ընկերուհին արցախում եղավ Մարիամ Ղալայանը 14 տարեկան գյուղ Վանք: Նա բարի, հոգատար և թե հոգով ու թե արաքնապես ուժեղ աղջիկ է:Ժամանակին նրանց մոտ հյուր են եղել ուրիշ Սեբաստացիներ:
No comments:
Post a Comment