Բարի լո~ւյս բոլորին Արցախի Վանք գյուղից:
Մարիամենց տանը նախաճաշեցինք նրանց
պատրաստած շաքարահացով, հաց ու պանրով,
թեյն էլ խմեցինք Մարիամի հավաքած դաղձով: Ընկեր Սոնան եկավ մեր ետևից,
տարավ ուսուցչուհիների մոտ, ու սկսեցինք շրջայց Վանք գյուղում։ Սիրուն, մաքուր,
անտառով շրջապատված գյուղ էր: Շրջելուց հետո նստեցինք ավտոբուսն ու ուղևորվեցինք
դեպի Գանձասար: Շատ սիրուն էր Գանձասարը, ու կային շատ մողեսիկներ (թարսի պես
չհասցրի նկարեմ):
Հետո գացինք դեպի անհայտ հրաշալիք, դեպի
իրական գեղեցկություն, դեպի հրաշք, դեպի Առյուծ քարանձավ: Առյուծը մռնչում էր,
գոռում, ոռնում, իսկ իմ կարծիքով` լաց էր լինում, որ չի կարող վազել թռչել,
հրամայել, ասում էր.
- Ես միայն մի քար եմ, և ինձանով ավելի
հպարտանում են, քան ինձնից վախենում:
Եկեղեցիներ տեսնելու հնարավորություն շատ էր
եղել, իսկ, այ, էսպիսի բա՛ն երբե´ք չէի
տեսել:
Գնացինք Մարտունի:
Մարտունիում մնացինք ոչ թե տներում, այլ
հյուրանոցում, որտեղից գալիս էր բլոճների անձրև (դա պարզվեց երեկոյան)։ Մի փոքր հանգստացանք, հետո ուղևորվեցինք Մարտունու թիվ 1 դպրոց և այնտեղ ներկայացրեցինք մեր կրթահամալիրը,
mskh.am-ը, մեր ենթակայքերը, պատմեցինք մեր ստուգատեսների մասին, և թե ինչպես
ստեղծել նյութեր, էլեկտրոնային գիրք:
Ճաշեցինք, զբոսնեցինք Մարտունիում,
ուրախացանք, ծիծաղեցինք ու չնկատեցինք, թե ոնց քնեցինք:
No comments:
Post a Comment