Wednesday, January 29, 2014

Մեր դասարանի մասին պատմություն

Մեր դասարանը շատ հետաքրքիր դասարան է։ Մենք բոլորս իրար շատ ենք սիրում ինչպես քույր և եղբայր։ Պատմեմ մի փոքրիկ դեպք։ Մենք միասին գանցինք ճամփորդության և մի տղա առանձնացավ մեզնից (Գնաց ջուր խմելու)։ Մենք չնկատեցինք, որ նա կորել է և ճամփա ընկանք, բայց նրա հետ շ՜ատ դեպքեր են պատահել, երբ նա այնտեղ էր։ Հետո կպատմեմ։

Սիրող սրտեր

Կար մի մարդ ՝նա կույր էր, մրուցկան էր ու գումար էր հավաքում իր աչքի վիրահատության համար։  Այդ մարդը վերցրեց մի ցուցափեղկ և վրան գրեց օգնեցե՜ք, գումար տվեք։Բայց նրան ոչոք գումար չեր տալիս։ Ահա մի անգամ եկավ մի աղջիկ ու ցուցափեղկի մյուս կողմում գրեց `Այսօր հիանալի օր է, բայց ես չեմ կարողանում տեսնել այս օրը, որովհետև ես կույր եմ ՕԳՆԵՔ։ Եվ բոլորը տեսնելիս այդ գրվածը գումար էին տալիս այդ մարդուն։ Եվ ահա աղջիկը կրկին այցելեց այդ կույր մարդուն, այդ մարդը հարցրեց <<Ինչ էիր գրել ցուցափեղկին, որ բոլորը ինձ սկսեցին գումար տալ։>>։ 

Monday, January 20, 2014

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ ԱՐԾԻՎՆ ՈՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
 - Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
 - Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է. 
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:


Աղբյուրը՝ http://areviknersisyan.blogspot.com/2014/01/blog-post_7787.html#more





Առաջադրանքներ 


  1. Անծանոթ բառերը բացատրիր (Nayiri.com)-ի  օգնությամբ
  2. Նկարագրիր Արծիվին:
  3. Ինչով էր տարբերվում այս առակի արծիվը մյուս արծիվներից:
  4. Առակից դուրս գրիր այս բառերի հակադիր բառերը՝

  • Բարձրություն-
  • Բարի-
  • Մեծահոգություն-
  • Կարիքավորներ-
  • Բարձրություն-
  • Բարի-
  • Մեծահոգություն-
  • Կարիքավորներ-

5.Գրիր առակի սյուժեն:

6.Գրիր առակի բարեյախոսությունը:

7.Ի՞նչ էր սովորեցնում առակը:

8.Համառոտ նրակայացրու առակը (5-10) նախադասությամբ:

9.Սիրում ես բարություն անել, բացատրիր ինչու: