Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
Աղբյուրը՝ http://areviknersisyan.blogspot.com/2014/01/blog-post_7787.html#more
Առաջադրանքներ
- Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է.
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:
Աղբյուրը՝ http://areviknersisyan.blogspot.com/2014/01/blog-post_7787.html#more
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը բացատրիր (Nayiri.com)-ի օգնությամբ
- Նկարագրիր Արծիվին:
- Ինչով էր տարբերվում այս առակի արծիվը մյուս արծիվներից:
- Առակից դուրս գրիր այս բառերի հակադիր բառերը՝
- Բարձրություն-
- Բարի-
- Մեծահոգություն-
- Կարիքավորներ-
- Բարձրություն-
- Բարի-
- Մեծահոգություն-
- Կարիքավորներ-
5.Գրիր առակի սյուժեն:
6.Գրիր առակի բարեյախոսությունը:
7.Ի՞նչ էր սովորեցնում առակը:
8.Համառոտ նրակայացրու առակը (5-10) նախադասությամբ:
9.Սիրում ես բարություն անել, բացատրիր ինչու:
No comments:
Post a Comment