Ինձ շատ է դուր գալիս տեխնոլոգիան՝բույսերի և կենդանիների խնամքը, Արհեստագործական դպրոցում: Այդ իսկ պատճառով ես տիկին Շողիկին խնդրեցի, որ այնտեղ աշխատեմ նաև դասերից դուրս, և նա համաձայնեց: Ես ամեն շաբաթ և կիրակի օրերին գնում եմ Արհեստագործական, խնամում իմ բույսերին, ձկներին կեր տալիս, թութակներին, շերտավոր սկյուռին, կրիային: Ինձ այնտեղ շատ լավ եմ զգում իմ ծաղիկների և այնտեղի կենդանիների հետ:
Փորձեմ մի փոքր պատմել իմ սիրելի բույսերի և կենդանիների մասին, որոնք բնակվում են Արհեստագործական դպրոցի բուսաբուծության սենյակում. կարող եք այցելել նրանց, տեսնել, սիրել, դիպչել:
Շերտավոր սկյուռն ամաչկոտ է, ունի գեղեցիկ աչքեր, ընհանրապես նա գեղեցիկ կենդանի է: Շերտավոր սկյուռը ընկերասեր է ու սիրում է մեզ հետ խաղալ, բայց մեկ-մեկ վախենում է մեզնից:
Կրիային հաճախակի չեմ տեսնում, որովհետև նա միայնակ իր սենյակում նստած է և ոչինչ չի անում. երևի տխրում է: Ես նրա մասին շատ բան չեմ կարող ասել: Նա լավ կենդանի է:
Ձկները հիանալի կենդանիներ են: Ես նրանց շատ եմ սիրում, ինքս եմ նրանց կերակրում, երբ գնում եմ այնտեղ: Նրանք օրից օր ավելի են գեղեցկանում: Չնայած վատ է, որ անցյալ տարի մահացավ մեր սիրելի, բարի ակվարիումային շնաձուկը, որի հետ դեռ նոր էի ծանոթացել: Շնաձուկը գուցե և վատն է ֆիլմերում, իսկ ինձ համար նա լավ կենդանի է:
Բույսերս բազմազան են, գեղեցիկ, ես նրանց մասին դեռ շատ բան ունեմ պատմելու: Իմ բույսերը նուրբ են ու գեղեցիկ և օրեցօր ավելի են գեղեցկանում ու նրբանում իմ դստրիկները: Նրանք «զրուցում են» ինձ հետ. մենք կարող ենք երկար ժամանակ լուռ կանգնել ու նայել իրար աչքերի: Ու գիտե՞ք` ինչ եմ զգում ես. կարծում եմ, թե ես իրենց մայրն եմ, իսկ իրենք իմ դստրիկները, ես նրանց ջուր եմ տալիս ու սնունդ, իսկ նրանք ինձ` թթվածին ու կյանք են տալիս: Մենք սիրում ենք միմյանց և բոլորով միասին հաղթահարում ենք ամեն ինչ: Ոչինչ չթափել. սա է մեր կարգախոսը: Արհեստագործականում շաբաթն ու կիրակին անցնում են հետաքրքիր:
Դիտեք ֆոտոշարքը: Խորհուրդ կտամ, որ հետևեք իմ օրինակին ու միանաք բուսաբույծների մեր ակումբին։
No comments:
Post a Comment