Saturday, May 30, 2015

Մենք դեռ վերադառնալու ենք, Թեղենիս



  Բարձունքը կարելի է համարել հաղթահարված, բայց  մենք դեռ կվերադառնանք այնտեղ, որովետև ինչքան բարձրանում էիր, միևնույն է, դեռ կար բարձրանալու տեղ: Եղանակը հաճելի էր, իսկ տրամադրություններս՝ բարձր: Մեկը մեկին տրամադրելով, գրկելով ու բարձրացնելով, ձեռք մեկնելով, մի խոսքով՝ իրար օգնելով, բարձրանում էինք: Տեղ-տեղ նստում էինք, հանգստանում, հետո շարունակում: Ու բարձրանալիս 1000 տեսակ մտքեր են պատում գլուխդ, բայց դու չես տարվում, բարձրանում ես դեպի վեր ու միայն վեր: Բայց մի պահ ետ ես շրջվում, նայում շուրջդ ու զմայլվում: Շուրջդ վազող ընկերներդ են, ուրախ տրամադրությամբ ու դրոշները թափ տալով: Ու դու, դու հրճվում ես ու առաջ գնում, միայն առաջ և առաջ:






No comments:

Post a Comment