Friday, September 25, 2015

Փորձում հասկանալ անհասկանալին, փորձում գտնել գաղտնիքը

Լրացուցիչ կրթությունը ինձ համար, տարատեսակ գործունեություն է: Ճափորդությունը ինձ համար ամենագիտահանրամատչելիներից է: Գնալուց առաջ ես պետք է տեղեկանամ այդ վայրի մասին, իսկ եթե ինձ հարմար չի եղել կամ ես չեմ ցանկացել տեղեկանալ-իմանալ այդ տարածքի մասին, ուրեմն ես կգնամ, կհայնաբերեմ... կգնամ, կտեսնեմ և կճնաչեմ:
Թեկուզ աննշան ինչ-որ մի բան թեկուզ քարի տեսակ, թեկուզ հող, որը գուցե և ինչ-որ գաղտնիք ունի իր մեջ: Թեկուզ փոքրիկ հին քարե արձանից ինչ-որ կտոր: Ընթերացնությունը նույնպես ինձ համար ամենահաճելիներից է: Գրքերս գտնում եմ տարբեր տեղերից` ընկերներիս մոտից, գրադարանից կամ տնից: Եթե գրքի կազմից և վերնագրից հասկանամ, որ գիրքը ինձ հրապուրում է, ապա հաստատ գիտեմ որ դուրս կգա: Կարդալով գեղարվեստական գրքեր, ես որոշ բաներ հասկանում եմ հիմիկվա կյանքից,աշխարհից, մարդկային հարաբերություններից: Նախընտրում եմ կարդալ գեղարվեստական` հարազատ է: Փորձում հասկանալ անհասկանալին, փորձում գտնել գրքի գաղտնիքը: Կարդալուց ասես զգում եմ գիրքը, պատկերացնում մտքիս մեջ: Ինձ զգում որպես...` գլխավոր հերոս: Ինձ համար ֆիլմերը ևս սիրելի են: Նայելով թեկուզ ֆանտաստիկ կամ արկածայի ֆիլմեր, իմ ուղեղի մեջ ինչ-որ հետաքրքիր պահ կամ ինչ-որ ուսուցանող հատված տպավորվում է: Ֆիլմերը նաև ուսուցանում են օտար լեզու: Ու ոչ միայն ֆիլմերը նաև մեր շատ սիրելի օտարալեզու երգերը: Եթե չեմ տիրապետում ցանկացած լեզվի, բայց թեթևակի գիտեմ, ապա ես հենց այդ լեզվով նայում եմ ֆիլմ: Եվ իրոք շատ է օգնում: Ես չգիտեմ, ուղակի չգիտեմ: Ֆիլմեր, գրքեր, երգեր: Այս բաները թվում են շատ հասարակ, բայց իրականում շատ օգտակար են ուղեղի համար: Իմ «Ինքնակրթությամբ» զբաղվում եմ այն ժամանակ, երբ ազատ եմ: Չնայած նրան, որ ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց զբաղվում եմ լրացուցիչ կրթությամբ, որովհետև համարում եմ կարևոր և անհրաժեշտ գործունեություն ինձ համար: Նաև որպես լրացուցիչ կրթություն համարում եմ` ռադիոնյութ, տեսաֆիլմ պատրաստելը: Ասեմ ինչու, որովհետև ձայնագրվելու, խոսելու շնորհիվ և ես և մեկ ուրիշը ձեռք ենք բերում ազատություն թե խոսելու մեջ թե դեմ առ դեմ շփվելու ու մեկս մյուսին նայելու: Դասարանում մենք վերլուծում ենք տարբեր թեմաներին վերաբերվող թե պատմություն թե բանաստեղծություն թե ուղակի հոդված: Վերլուծությունը օգնում է ավելի լավ մտածել: Եթե դու չես հասկացել նյութի թեման կամ բողանդակությունը, ապա վերլուծությունը քեզ օգնում է, ավելի պարզ հասկանալ: Տնային աշխատանքի շնորհիվ ես կարողանում եմ սովորել այն ինչ, ինձ համար հարկավոր եմ գտնում: Ծախսում եմ ոչ շատ երկար ոչ էլ շատ քիչ ժամանակ, որովհետև փորձում եմ աշխատել հաճույքով, փորձում եմ ավելի շատ սիրելով կատարել տնային աշպատանքը այլ ոչ թե ասելով «Ա˜ ո՞վ հավես ունի դաս անի» տնային կատարելու ժամանակ փորձում եմ չշեղվել տնայինիցս, բայց պատահում են դեպքեր երբ...: Ազատ ժամանակ նաև զբաղվում եմ ամերիկացի, բայց առցանց ընկերներիս հետ զրուցելով` բնականաբար օտար լեզվով: Նրանց հետ ծանոթացել եմ էլի առցանց: Նրանք շատ հետաքրքիր են ինձ համար, նոր են, հաճելի: Ու եթե անգամ ինձ չէին էլ ճանաչում, հիմա մենք իրար հետ շատ ավելի լավ ենք: Նրանց հետ շփում հաստատելով, լեզուս ավելի է զարգացել անգլերն լեզվում:

No comments:

Post a Comment