Thursday, December 3, 2015

Որ պիտի տանի ու անհետացնի երազանքների գրկում..

Մարդ պիտի կառուցել իմանա: Պիտի կառուցի, որ սիրի, որ զգա: Կառուցելու տեսակները շատ են, շատ, ամենաանվերջանալին, ամենաուրախը կամ տխուրը: Մտքերդ պիտի կերտես, բառեր հորինես, նախադասություններ մտածես, որ նորը լինի, քոնը լինի: Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները: Մի՞թե դա վատ է: Չէ, մի խաբեք ինձ, դա վատ չէ… Չէ՞ որ դու ունակ ես տեսնելու այն, ինչ ոչ բոլորն են տեսնում: Դու մարդկանցից տարբեր ես, շա՜տ : Ստեղծիր քոնը, քո աշխարհը: Ու հենց ամենավերջում, ամենավերջին կառուցման կանգառում, կառուցիր քո ինքնաթիռը, որ քեզ պիտի տանի ամպերի խորքը, որ պիտի տանի ու անհետացնի երազանքների գրկում: Պիտիտանի դեպի այն այգին, որ խատուտիկներով է լեցուն, որ փչես, տեսնես, թե ոնց են իրենք սավառնում:

No comments:

Post a Comment