Friday, March 11, 2016

Քամին իմ մեջ.


Ես քնած էի: Լո՜ւռ էի, շա՜տ լուռ: Չէի լսում ոչ մի ձայն և ոչ մեկին: Ես ուղակի լուռ նայում էի իմ երազը: Չկար այնտեղ, ինչ-որ հատուկ բան: Ես թփառում էի երկնքյան փողոցներում: Աստղերն էին ինձ ուղեկցում:  Ես չգիտեի անգամ, թե ուր են ինձ տանում նրանք:
Ես լսում էի շա՜տ ծվ-ծվոցներ: Աստերն էին, երգում էին ինձ համար, ես  չէի հասկանում նրանց լեզուն: Ի՞նչ է կատարվում, ի՞նչու չեմ լսում նրանց, չէ ո՞ր ես միշտ հասկացել եմ նրանց: Այնպիսի տպավորություն էր ասես նրանք բռնում են ձեռքերիցս և հրում դեպի առաջ: Ո՞ւր եմ գնում ես, անգիտակցաբար ... Ո՞ւր են տանում ինձ աստղերը: Թվում է թե աստղերը մտել են ուղեիս մեջ և նրբորեն գրկել են այն, որ ես ոչինչ չզգամ: Երանի՜, երանի՜ հասկանաի նրանց: Ես քայլում էի, մի լույս պայթեց իմ դիմաց: Աչքերս շողում էին, աստղերը ժպտում էին, ասես իմ ներսում էներգիա էր ավելանում: Մեկը ինձ էր կանչում, ես չէի ուզում պտտվել, բայց անունս անդհատ կրկնվում էր ու ես ստիպված էի պտտվել: « Ո՞վ ես », գոռալով պտտվեցի: Մե՜ծ աստղ էր, որ շպրտվեց երկնքից, մեկը երազանք էր պահել...: Բայց ի՞նչու հենց ինձ մոտ: Ի՞նչու մյուսների մոտ չգնաց: նա գլխով արեց, և ունքերո ցույց տվեց իմ դիմացը: Ես պտտվեցի: Մեծ դուռ էր: Դուռ, որտեղ ես անգամ գաղափար չունեմ թե ինչ կա, ի՞նչ անել: «Ի՞նչ կա այնտեղ», ես անդհատ կրկնում եմ նույն հարցը, բայց չկա ոչ մի պատասխան: Արդեն ինչքան հարց ծագեց, սակայն մնաց անպատասխան:  Ես վազեցի դեպի այդ դուռը: Ես դժվարությամբ, քաշեցի դուռը դեպի ինձ` այն շա՜տ ծանր էր: Ես բացեցի, այնտեղ դատարկություն էր: Ես մտա ներս, դուռը փակվեց իմ հեևից: Բայց ես անգամ չփորձեցի բաց անել, այն հետաքրքրությունը խեղդում էր: Ես արդեն 4 ժամ քյլում էի սնեյակում: Չկա ոչինչ, որ կապվծ լինի այդ սենյակի հետ: « Ա՜խ երանի, դուրս գամ, այստեից: » : Վերևից անցք բացվեց ու քամի փչեց ո՜ւժեղ, աչքերս փակվեցին ուղիղ 1 րոպե անց ամեն ինչ ավարտվեց ես բացեցի, և 1 փոքր աստղ ընկած էր էնտեղ: Ես նայում էի: Կռացա, որպեսի վերցնեմ, այն տա՜ք էր և վառեց ձեռքս: Ես վերլուծեցի, դա իմ հոգու սենյակն էր, որ դատարկ էր: Որ չկար ոչինչ անգամ երազանք: Պիտի երեազեի ուղակի շատ:
Ես պարկած էի անկոնումս աչերիցս հուսում էին արցունքները: Ես չգիտեմ ինչու: Ի՞նչու  եմ իմ հոգին այդքան դատարկ: Ես արթնացա: Ես պիտի շատ երազեմ, շատ մտածեմ, շատ խորհեմ, շա՜տ զգամ: 

No comments:

Post a Comment