Sunday, August 14, 2016

Փնտրտուքներ ` ճանապարհի







Ճանապարհ ընկանք, գիտեինք, գիտեինք, որ մեզ սպասվում է երկար ճանապարհ՝ երկար և բարդ: Բայց մենք գիտեինք նաև, որ նպատակ ունենք, նպատակ ունենք հասելու Հաչասարին և տեսնել հրաշքը: Հրաշք ասելով՝ նկատի ունեմ սովորական կանաչը: Կանաչը, որը այդքան էլ սովորական չէր` ինձ համար:
Ճանապարհին՝ բարձր խոտեր, որոնք ապտակում էին մեզ և առաջ անցնումդա փոքր-ինչ ծիծաղեցնում էր: Ճանապարհը շեղեցինք, գացինք դեպի ձոր, իսկ ձորը.. ձորը... տանում էր մեզ դեպի ջրվեժ, պատկերացումները լրիվ այլ էին: Բայց ի զարմանս ձեզ, պատկերացումներս չիրականացան: Ձայնը լսվում էր, սրտի հարվածները արագանում էին ու պատում մտքերս: Ինչ-որ այլ պատում էր: Երկար տողերով: Մենք մոտեցանք, բայց... ջրվեժ չկար, փոքր հոսող գետակ էր: Բայց այնքան խշշուն ու զվարթ: Ասես ուզում էր ասել.
 -Ես միշտ եմ այստեղ մնալու. ` Ձեր կողքին: Բայց մի օր ես գուցե գնամ, ո՞վ գիտե:
Մի տեսակ տխուր պահ էր: Բայց ի՞նչու, ի՞նչու վերացնել ուրախությունը, ես ի՞նչ գիտեմ նա ուրախ է թե ոչ:
Մենք մի խումբ էինք՝ չորս հոգի: Չորս ճամփորդ էինք, ուրախ-զվարթ: Զրուցում էինք, խոսում ու քայլում առաջ..առաջ..առաջ: Ի՞նչ գիտեք` չորս ու ուրախ, հետարքիրթե՜՞ հազար և լուռ, միայնակ ու տխուր: Ես այս խմբի հետ, կորցրել էի ցավի զգացումը: Ուղղակի հաճույք: Քույր-եղբայրներ և մայրիկս: Չկա ավելի մեծ հաճույք` իրոք: Ես, Կամսարը, Վազգենը (Գյուղի եղբայներս) և մայրիկս, միշտ առաջ էինք նայում, հավաքում որոշ օգտակար պարագաներ, ուսումնասիրում էինք ծաղիկերը, բայց հանկարծ: Հայտնվեց իմ երկրորդ ես-ը և ես կորցրեցի ինձ: Փնտրտուքներն իզուր էին(իրականում ոչ մի փնտրտուք իզուր չի լինում): Ալերգիան սկսեց: Ամենազարմանալին` Բնությո՞ւնից.. Ալերգի՞ա: Խելագարավել կարելի է, ես դեն նետեցի ծաղիկները եւ իմ մեջ առաջ շարժվելու  խիզախություն գտա, իսկ հետո փնտրտուքները գտան ինձ: Ճանապարհն իրոք գեղեցիկ էր, մի տեսակ բարի՜, մի տեսակ նո՜ւրբ ու ուղղակի խաղաղությունը վերցնում ու քո մեջ էր տեղադրում: Ու մենք քայլում էինք ճանապարհներով, որոնք անհասկանալի են թե ուր էին տանում:
Գյուղը երևում էր, հեռվի՜ց, սիրուն էր: Պահին, երբ քայլում եմ, ոչինչ չկա: Գյուղ է էլի, սովորակա՜ն: Բայց վերևից, սարերն էլ էին երևում: Ճանապարհը հաստատ կորցնել չէինք կարող: Մի սար էր, Սարի հետևում ճանապարհ, հետո մեկ այլ սար, հետո՝ սար: Ինչ էլ լիներ կանաչի գրկում կլինեինք:

 Գիտե՞ք անվերջանալի են: Ու պիտի հաղթահարենք ԲՈԼՈՐԸ, մեկը չթողնենք: Բայց դա հետո, բոլորով: Իսկ մենք շարունակում էինք: Հասանք մի բարձրունքի , մի լճի, մեծ չէր ու ոչ այնքան հետաքրքիր, որովհետև ձկները չէին երևում, ճայեր չկային (բնական երևույթ), բայց արտույտները ու մորեխները մեզ առաջնորդեցին մինչև Հաչասարի լանջ: Եւ ահա, բոլորս հոգնել ենք: Մեր մեջ այլևս խիզախության կաթիլ չկա, և ջրի կաթիլ՝ ևս: Նստեցինք, կերանք: Մայրիկիս քեռակնոջ` Սիլվա տատի պատրաստած շա՜տ համեղ  «Սինին», ավանդական հաց և պանիր, եւ շա՜տ համեղ դեղձ: Նկատեցինք ամպերին, որոնք ուզում էին լողացնել մեզ: Որոշել էինք Արագածին հադիպել, բայց չստացվեց: Իջանք, և տո՜ւն: Ահա և նկատելի դարձավ ոտքերի ուժեղ ցավը: Ահա և վերջ՝ ամեն ինչ ավարտվեց՝ կանաչից գլորվելով ներքև: Ամենահաճելին ու ամենահավեսը: Ամեն ինչ այնքան լավ էր` Սարերի վրա, Կանաչ մեջ, գեղեցիկի գրկում ու լավ մարդկանց հետ:










































































No comments:

Post a Comment