Saturday, August 27, 2016

Լուսին և վեց պենսանոց...

Մի քանի օր է ինչ հայտնաբերել եմ Սոմերսեթ Մոեմին: Առաջին գիրքը, որը օգտագործեցի, որպես ծանոթություն դա «Լուսին և վեցպենսանոց» գիրքն էր: Կարդալու ընթացքում, փորձում էի կապ գտնել գրքի վերնագրի և գրքի բովանդակության միջև: Դեռևս չեմ ավարտել փնտրտուքներս:



Սոմերսեթ Մոեմ «Լուսին և վեցպենսանոց» գիրքը, մի արվեստագետ-նկարչի մասին պատմութուն է, ով վաղ տարիքում լքում է կոջը և իր երեխաներին, թողնում է աշխատանքը և մեկնում փարիզ`գեղանկարչություն սովորելու: Գրքի հեղինակը հաճախ «պատահաբար» հանդիպումներ էր ունենում Սքրիթլենդի(նկարչի) հետ, և փոքրիկ զրույցներ ունենում: Այդ փոքրիկ զրույցները ինձ շատ դուր էին գալիս:
Վերջում նա մեկնում է Թաիթի, որտեղ վարակվում է ինչ-որ հիվանդությամբ, կուրանում է: Կույր ժամանակ ևս նկարներ է արել` բացելով իր հոգին մյուսների համար, որը չէր արել այսքան տարիներ: Ինչպես ասում է իր բժիշկը, ` նա ավելին տեսավ երբ կույր էր, քան երբ տեսնում էր:

  • Միգուցե նրանք գիտեին, որ մարդ այն չէ, ինչ որ ուզում է լինել, այլ այն, ինչ չի կարող չլինել:

  • Վարվիր այնպես, որ յուրաքանչյուր արարքդ կարողանա համընդհանուր կանոնի հիմք դառնալ:

  • Երբ մարդ ջուրն է ընկնում, ոչ մի նշանակություն չունի, լավ է լողում, թե վատ: Նա պետք է դուրս գա ջրից, այլապես կխեղդվի:

  • – Դուք երբևէ մտածե՞լ եք մահվան մասին:
          – Ինչո՞ւ պետք է մտածեմ: Մահը չարժե դրան:

  • Ինչպես կարելի է հաշվի առնել ամբոխի կարծիքը, երբ կոպեկի արժեք չունի մի մարդու կարծիքը:

  • Ձեր հայացքները համարձակ են, բայց դուք համարձակություն չունեք պաշտպանելու դրանք:

  • Խիղճը յուրաքանչյուր անհատի մեջ դրված պահարան է, հսկելու համար այն կանոնները, որոնք հասարակությունը իր անվտանգության համար է մշակել։

  • Սիրտը յուրովի է տրամաբանում, դժվար է հասկանալ այդ տրամաբանությունը։

  • Կարևորն այն չէ, թե ինչ ասաց, այլ այն, թե ինչպես ասաց:

No comments:

Post a Comment