Մի ժամանակ «Հրաշք» ի իմաստը չգիտեի, չէի հասկանում: Իսկ, հիմա՞: Հիմա, արդեն երկրորդ անգամ ականտես եմ լինում: Արդեն երկրորդ անգամ գիտակցում եմ, որ Արագածի գագաթից գեղեցիկ տեսարնանները, էլի պիտի տեսնեմ ու ամեն անգամ այլ արձագանք տամ: Ճանապարհները այլ էին: Արձագանքները այլ: Երիցուկները էլի իրենց տեղերում, ավելի խիտ ու խոշոր մեզ էին սպասում: Կանչում էին ու ասում.
-Եկե՜ք, սպասո՜ւմ ենք:
Իսկ մենք իհարկե, մոտենում էինք, գրկում-նկարում ու նրանց թողնելով, րենց նոյն տեղում հեռանում..: Ճանապարհը քարքարոտ էր մնացել: Ա՜խ, ինչքան էի կարոտել այդ ճանապարհը: Ճանապարհը, որը ես մեկ անգամ անցել էի: Այնքան գեղեցիկ տեսարան էր` մառախլապատ, բայց գեղեցիկ: Ծաղիկները մեզնից անպակաս էին, քրերը ուղկցում էին: Շատերի ոտքերը սայթակում էր, բայց նրանք չէին հանձնվում ու դեպի առա՜ջ:
No comments:
Post a Comment