Thursday, September 8, 2016

Կարո՞ղ եմ ապրել ինչպես առաջ թե ոչ

09 / 12 / 20800 թ.
Մի աղջիկ կար, ոչ այնքան երկար մազեր ուներ: Ուներ խոշոր աչքեր, բաց դեղին էին խառնված ինչ-որ գազարագույն երանգի հետ: Ասում էին թէ նա այստեղ չի ծնվել, ծնվել է հեռո՜ւ, հեռո՜ւ տիեզերքում`  Մերկուրիի վրա:  Նա այնտեղ էր ինչ-որ բանի համար, բայց այսքան տարիներ են անցել, իսկ նա դեռ ոչինչ չի արել այնտեղ:

Արդեն անցել է 76 տարի և ես դեռ ողջ եմ: 20876 թվականն է, այստեղ  ` մեր մոլորակում շատ բաներ են փոխվել: Տեխնիկան, մարդիկ և հենց ես: Այդ աղջիկը դեռ այնտեղ է`իր տանը: Բայց այնտեղ, նա ոչինչ չի արել: Տիեզերագնացներ այլևս չկան: Կար մեկը միայն, որ ողջ էր մնացել: Ասում էր.

-Հազիվ եմ փախել: Հազի՜վ: Ինձ կուտեր: Էնքան մեծ էր:

Իսկ հիմա, այս մեծ տարիքիս, պատկերցրե՜ք, ես գնում եմ վերև: Գնում եմ աղջնակիս մոտ: Այո´, նա իմ աղջիկն է: Ես նրան ուղարկել էի այնտեղ, որ նա հայտնաբերի ինչ-որ բան այնտեղ:

Ես զգում էի, զգում էի որ մի բան կա այնտեղ: Ես որոշեցի վերադառնալ նրա մոտ:
Եկավ ժամանակը: Ես ստեղծել էի մեքենա, և բարձրանում էի վեր: Տիեզերանավը ինձ  հետ միասին, կամ ես իր հետ միասին գնացինք վերև:


Ես իջա. Գլխիս ոչինչ չկար, ինձ թվում էր  ես կարող եմ, կարող եմ  մնալ ողջ-առողջ: Ինձ թվում էր ես կարող եմ, կարող եմ ապրել `ինչպես առաջ: Բայց ո՜չ, չէ՞ որ ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

No comments:

Post a Comment